Մամուլ 3 տարի առաջ - 08:15 24-11-2022

Պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ռուսամետության ասպարեզում ռեկորդներ խփեց. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 23-ին Երեւան ժամանած ՀԱՊԿ ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը, մյուսներին դիմավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պուտինի՝ Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ՝ 2019-ին, բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Փաշինյանն անձամբ չէր գնացել օդանավակայան՝ դիմավորելու:

Իշխանականներն ու նրանց համակիրներն այն ժամանակ ցնծում էին Փաշինյանի «խիզախ» քայլից եւ հայտարարում, թե նախկինների պես իրենց իշխանությունը Ռուսաստանի ստրուկը չէ։ Սակայն պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ռուսամետության ասպարեզում ռեկորդներ խփեց։

Իսկ Սոչիի հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկեց երկարացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը՝ անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով։ Հանդիպումից մի քանի օր անց էլ հայտարարեց, թե դեռ 2021-ի հունվարին է ընդունել խաղաղության պայմանագրի՝ Ռուսաստանի առաջարկած տարբերակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում