Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 22:37 23-11-2022

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը չստորագրվեց

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի։ Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ամփոփելով ՀԱՊԿ նիստի աշխատանքները։

«Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է միջոցառումների որոշակի համալիր՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ։ Փաստաթուղթը ճանաչվել է ընդհանուր առմամբ պատրաստ, սակայն պետք է վերջնական տեսքի բերվի: Հանձնարարվել է լրամշակել և ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին։ Նույնը վերաբերում է հռչակագրին։ Պատրաստվածության բարձր աստիճանի է, սակայն անհրաժեշտ կլինի մի շարք ճշգրտումներ կատարել փաստաթղթում»,–ասել է Զասը։

ՀԱՊԿ նիստի աշխատանքներն ամփոփելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 17 որոշման նախագիծ է քննարկվել։ «Քննարկված 17 նախագծերից 15-ի հետ կապված կոնսենսուս կա` որոշում կայացրել ենք»,– ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Ձեզ գուցե հետաքրքրի