Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:14 18-07-2021

Մերկելը խոսել է ավերիչ հեղեղումից առավել տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է ավերիչ հեղեղումից առավել տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու մասին։

«Սա սարսափելի է: Ես ուզում եմ ասել, որ գերմաներենը հազիվ թե ավերածությունները նկարագրող բառեր իմանա», - կիրակի լրագրողներին ասել է Մերկելը երկրի արևմտյան Ադենաու քաղաք այցելելության ժամանակ:

«Մենք կաջակցենք ձեզ. դաշնային և երկրամասային իշխանությունները միասին կգործեն, որպեսզի աստիճանաբար ամեն ինչ կարգի բերվի այս գեղեցիկ վայրում։ Արդեն չորեքշաբթի մենք կընդունենք ծրագիր, որպեսզի տարածաշրջանի հետ միասին միջոցներ ձեռնարկենք շտապ օգնության, միջնաժամկետ խնդիրների կատարման և ենթակառուցվածքի վերականգնման համար», - ընդգծել Է Մերկելը:

Կանցլերը նշել է, որ Գերմանիայի արևմուտքում տեղի ունեցած աղետը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Կառավարության ղեկավարը խոստացել է եւս մեկ անգամ աղետի գոտի ժամանել օգոստոսի վերջին։

Իր հերթին Հռայնլանդ Պֆալցի վարչապետ Մալու Դրայերը նշել է, որ անհայտ կորածների որոնումները շարունակվում են: Նրա խոսքով՝ ջրհեղեղից ամենաշատը տուժած Առվայլեր շրջանի «մեծ թվով» բնակիչներ մինչ այժմ չեն հայտնաբերվել:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում