Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 21:03 23-11-2022

Եթե Նիկոլ Վովաևիչը լռում է, նշանակում է, որ նա նույնպես համաձայն է իմ ասածի հետ․ Լուկաշենկո

Եթե այսպես շարունակվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կլուծվի։ Այս մասին ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ քննարկված թեմաներից շատերը հրապարակման ենթակա չեն։

«Մի կետ կա, որը մենք, մեր արտգործնախարարները երկար ժամանակ համաձայնեցրել ենք, մեր հայ ընկերները փոփոխություններ էին առաջարկել։ Մենք այսօր որոշեցինք չընդունել այդ կետը, չխորանալ, բայց առաջին անգամ համաձայնեցինք, որ շփման կետեր կան համաձայնության գալու համար։ Գործող ղեկավարից բոլորս հասկացանք, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, եթե մենք գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, այն կավարտվի, և խաղաղություն կլինի. պայմանագիրը կկնքվի, ես, օրինակ, ոգևորությամբ եմ դա ընդունում»,- ասել է Լուկաշենկոն։

Դիմելով Հայաստանի վարչապետին՝ նա ավելացրեց՝ «եթե Նիկոլ Վովաևիչը լռում է, նշանակում է, որ նա նույնպես համաձայն է իմ ասածի հետ», ինչին ի պատասխան՝ Փաշինյանը գլխով արեց։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ