Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:09 22-11-2022

Խաչատրյանն ու Քոչարյանը թող դիմեն դատարան, իրար հետ հարցերը պարզեն, ոչ թե ԱԺ ամբիոնը դարձնեն «ռազբորկայի» վայր

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերթական ինտրիգային գրառումն է արել սոցցանցի իր էջում.

«Կիրակնօրյա լուրեր... Հարգելի՛ հայրենակիցներ, դուք ինձ գրում եք, որ պետք է պարզել մեր դեմ իրականացվող տեղեկատվական պարսավիչ շոուների պատվիրատուին և «ոչնչացնել»։ Կարծում եմ, ձեզ կհետաքրքրի կիրակնօրյա նորությունը։ Ասում են՝ հերարձակ և գանգրահեր դատախազի բոցաշունչ ելույթը հրահանգավորել է ազգային ժողովից մեկը, ով անվերջ խոսում է իմ զգեստներից, կոշիկներից, իսկ վերջերս էլ մորուք է թողել` իբրև առնականության նշան, բայց դարձել ալեհեր Կոնչիտա Վյուրստը։ Կապ հաստատել չհաջողվեց, քանի որ կոնչիտան քոռ խոզի հետ մեկնել է արտերկիր՝ շրջագայության։ ՀԳ Ծերուկ կոնչիտան «կոնչեննի» տմարդ է. դրա ի՞նչը «ոչնչացնենք»»։

Շատերին հետաքրքրում է՝ ում է նվիրված այս գրառումը, ըստ Ռուզաննա Խաչատրյանի՝ ով է իրենց դեմ իրականացվող պարսավիչ շոուների պատվիրատուն։

Ինչպես հայտնի է՝ ավելի վաղ Ռուզաննա Խաչատրյանի զգեստներից, կոշիկներից խոսել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դրանից բացի՝ ամենահայտնի մորուքավոր պատգամավորը հենց նա է։ Մեկ այլ համընկնում եւս․ օրերս Անդրանիկ Քոչարյանն է Վահագն Ալեքսանյանի հետ մեկնել է արտերկիր, մասնավորապես Իսպանիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին, ընդ որում՝ նրանք մեկնել են նախատեսվածից 2 օր շուտ՝ պետության հաշվին շրջագայելու համար։

Այնպես որ, քոռ խոզ ասելով էլ, հավանաբար, նախկին նախարարի կինը նկատի է ունեցել Վահագն Ալեքսանյանին, նրա այս մականունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, ով, անդրադառնալով բանավեճին, պատասխանեց. «Այուամենայնիվ, երբ դու իշխանավոր ես, իշխանության ներկայացուցիչ, ապա երբ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կա քննադատություն, դա պետք է ընդունվի հանդուրժողաբար, այսինքն՝ չի կարելի անցնել սահմանները, հակադարձ վիրավորել, երբ կինն է հայտարարություններ անում, իսկ հակառակ կողմը՝ հակառակ սեռի ներկայացուցիչ, և պատասխանում է կոպտորեն, իհարկե, դա քննադատելի երևույթ է, որովհետև ուժից ելնելով է անում, քանի որ առաջին՝ հավասար չեն պայմանները, և երկրորդ՝ պետք է ցանկացած քաղաքական գործիչ իր նկատմամաբ քննադատությունը ընդունի հանդուրժողաբար, որովհետև նա թույլ է թվել, որ անցնեն սահմաններ, որովհետև ինքը հանրային գործիչ է, կարող են լինել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են ցնցել հասարակությանը․ դա վաղուց ընդունված, նորմալ բան է։ Այնուամենայնիվ, իշխանությունները պետք է լինեն զուսպ։ Եթե Աժ ամբիոնն օգտագործվում է նման նպատակի համար, կարող է թուլյատրելի լինել, կան այլ վայրեր, եթե կան ինչ-որ հարցեր, օրինակ՝ խնդիր վիրավորանքի ու զրպարտության հետ, այդ խնդիրը լուծվելու է դատական կարգով, ոչ թե Աժ ամբիոնը օգտագործվի, և այդ խնդիրը լուծվի։ Համենայն դեպս ոչ թե մի կնոջ հետ, ում արտահայտություններն իր դուրը չեն գալիս, եթե այդ արտահայտություններն իր դուրը չեն գալիս, ապա ինքն իրավունքն ունի դատական կարգով դիմելու պաշտպանության, եթե գտնում է, որ իր իրավունքները խախտվել են, ոչ թե ԱԺ ամբիոնը դարձնեն ռազբոռկայի վայր»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյան-Սեյրան Օհանյան հրապարակային «փոխհրաձգությունը» սրվել էր ՔՊ-ականի կողմից բանակը թալանելու, Վահագնի թաղամասում առանձնատուն կառուցելու մասին հայտարարություններից հետո։

Խաչատրյանը իր էջում գրառում էր արել՝ Անդրանիկ Քոչարյանին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ֆանտաստիկ ունակությունների համար համեմատելով ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ: Իսկ Քոչարյանը հայտարարել էր, թե Սեյրան Օհանյանին հաղորդագրություն է ուղարկել՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը։

Փաստորեն, այս հակամարտությունը նոր թափ է հավաքում։
adv_banner

Ամենից շատ դիտված