Ներքին 3 տարի առաջ - 14:21 22-11-2022

Ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով: Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի, բարձրաստիճան պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ այսօր ընդունեցինք նոր մեքենաները:

Ճապոնիայի և Հայաստանի միջև առողջապահական ոլորտի տարիների սերտ գործակցության արդյունքում Երևանի շտապօգնության պարկը կհամալրվի 39 մեքենայով: Իսկ պետական բյուջեի հաշվին գնված` մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը