Ներքին 3 տարի առաջ - 20:37 21-11-2022

Արդեն 4 բեռնատար վարունգ թափել ենք, հիմա էլ լոլիկն ենք թափում․ բորբոսնած է հասնում․ Լարսում իրավիճակի փոփոխություն չկա

«Լարսում իրավիճակի որևէ փոփոխություն կամ դրական տեղաշարժ չկա։ Հազարավոր մեքենաներ շարունակում են կանգնած մնալ ճանապարհներին։ Հենց այսօր փչացած վարունգով հերթական բեռնատարն ենք հետ բերում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը՝ ընդգծելով, որ սա արդեն 5-րդ մեքենան է, որ ստեղծված խցանումների պատճառով վերադարձնում են ու թափում։

«Ռուսաստանում այդ պրոցեսը շարունակական է, չկա մեքենա, որ ապրանքի կեսը չթափենք կամ չփորձենք այլ վայրում իրացնել, որպեսզի չփչանա․ սա ամենօրյա մեր աշխատանքն է։ Ռուսաստանում արդեն ավելի քան 300 տոննա թափել ենք, արդեն էլ չենք էլ հաշվում, թե որքան ենք թափում, երևի1-2 ամիս անց ամբողջական վնասը հնարավոր կլինի հաշվարկել, չկա մեքենա, որից 10-20 տոննա կամ մեքենայի կեսը չթափվի, մի մասը թափում ենք, պահպանվածները վերադասավորում ու նորից փորձում ուղարկել որևէ տեղ, սա ամենօրյա գործընթաց է, մոտ 4 բեռնատար վարունգ թափել ենք, վերջին օրերին վարունգ չի անցել, հիմա լոլիկն ենք թափում․ բորբոսնած է հասնում»։

Նա ընդգծեց, որ լուծումը ռուսական կողմում է, ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրանք առաջնահերթությունն իրենց մեքենաներին են տալիս։

«Այսինքն, վրացին հերթ չի կանգնում, ու սա բնական է, էդպես էլ պետք է լիներ։ Բայց դրա արդյունքում հերթը էլ ավելի է ծանրանում, քանի որ եթե առանց հերթի մեքենաներ են անցնում, բնականաբար, քո մեքենան հետ է ընկնում»։

Նա ընդգծեց, որ վրացական կողմում թեև շարժ կա, բայց դա այնքան չնչին է, որ նկատելի էլ չէ։

«Մեքենաներն արդեն 19-20 օր կանգնած են։ Այս պահին Թբիլիսիում 75 բեռնատար ունենք, ևս 40 մեքենա ավելի վերև են՝ դեպի սահման»։

Oragir.News-ն օրեր առաջ հայտնել էր, որ դեպի Վերին Լարս տանող ճանապարհին բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են։

Դրանից հետո խնդրի մասին բարձրաձայնվել էր նաև Ազգային ժողովում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Լարսում խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ղիրմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարների ստուգման ռեժիմները։ Նա նաև նշել էր, որ հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը