Ներքին 3 տարի առաջ - 19:44 21-11-2022

Ֆինանսների նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին և գրասենյակի այլ պաշտոնյաներ:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Նախարարը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման ուղղությամբ ԱԶԲ հետ ակտիվ փոխգործակցության ապահովումը: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ընդլայնումը հնարավորություն կտան բացահայտելու այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է դիտարկվել ԱԶԲ նոր պրոդուկտների և ֆինանսավորման գործիքների կիրառումը:

Եվգենի Ժուկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ Ասիական զարգացման բանկը մշտապես ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2024-2028թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթություններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով