Շաբաթ օրը Վաչագան Ղազարյանին դատախազությունից կանչել, ասել են, որ մեղադրանք է առաջադրված, բայց որևէ քննչական գործողություն չի եղել․ փաստաբան
copy image url

Շաբաթ օրը Վաչագան Ղազարյանին դատախազությունից կանչել, ասել են, որ մեղադրանք է առաջադրված, բայց որևէ քննչական գործողություն չի եղել․ փաստաբան

Ներքին 2 տարի առաջ - 16:23 21-11-2022
Շաբաթ օրը Վաչագան Ղազարյանին կանչել՝ ասել են, որ կրկին քրեական հետապնդում են առաջադրել, թե ինչ հիմքով՝ տեղյակ չենք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։

«Կարծում եմ՝ դատախազությունը պետք է պատասխանի հարցին, թե ինչ հիմքով է կրկին հարուցվել քրեական հետապնդումը։ Բայց 2 տարի առաջ գործը կարճվել էր արդարացնող հիմքով, այն ժամանակ գտնում էին, որ շորթում չկա»։

Նա ընդգծեց, որ այս անգամ կրկին նույն գործով է մեղադրանք առաջադրվել։ «Մեզ միայն կանչել ու մեղադրանք են ներկայացրել նույն գործի շրջանակներում, ինչ նախկինում էր եղել հարուցված։ Գործը կարճելուց հետո՝ չեն կանչել հարցաքննության, որևէ քննչական գործողություն առհասարակ տեղի չի ունեցել։ Գոնե, մեր մասնակցությամբ նման բան չի եղել»։

Նշենք, որ այսօր հատնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար, հայտնում է գլխավոր դատախազությունը։

Երեքի նկատմամբ էլ մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Իշխանափոխությունից հետո՝ 2018-ի ամռանը, Ղազարյանին և նրա կնոջը մեղադրանք էր առաջադրվել՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Ղազարյանը 2018-ի հունիսին՝ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկ»-ի մուտքի մոտից ձերբակալվել էր, ապա կալանավորվել։ Նա կալանքից առաջին անգամ ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Երկրորդ անգամ կալանավորվելուց, հետո ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց։

Մեղադրանքի առաջադրումից հետո Ղազարյանը հայտարարել էր, որ իրեն վերագրվող այդ գումարների ծագման աղբյուրներն օրինական են, և որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, քանի որ ադ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը»։

2020 թ-ի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։

2020-ի օգոստոսին Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցվեց՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու առթիվ։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից Ս.Կ.-ն աշխատել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ին և նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում` որպես տնօրեն:

Համալիրի գլխավոր հաշվապահն է հանդիսացել Ս.Ա.-ն: 2017 թվականի հունիսի սկզբին Ս.Կ.-ն աշխատակիցներից տեղեկացել է Ս.Ա.-ի կողմից հաճախորդներից ստացված որոշակի գումարներ ռեստորանի դրամարկղ չմուտքագրելու վերաբերյալ և այդ մասին հայտնել է Վ.Ղ.-ին ու նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին, ովքեր որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ նույն ժամանակահատվածում Ս.Կ.-ն, Վ.Ղ.-ն և Ռ.Բ.-ն շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, հիշատակելով Վ.Ղ.-ի՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը՝ պահանջել են 40 մլն դրամ գումար, իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ:

Բռնություն գործադրելու սպառնալիքներով զուգորդված պահանջի արդյունքում՝ Ս.Ա.-ն հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը:

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»