Ուղիղ եթեր
Վրաստանը կարող է դառնալ երկու կողմերի միջև հանդիպման ու բանակցության հարթակ, բայց ո՛չ ավելին․ վրացագետ
copy image url

Վրաստանը կարող է դառնալ երկու կողմերի միջև հանդիպման ու բանակցության հարթակ, բայց ո՛չ ավելին․ վրացագետ

Ներքին 2 տարի առաջ - 18:00 19-11-2022
Վերջին շրջանում Հայաստանը բավականին մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանի հետ հարաբերություններին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցին՝ այդ երկիր։

Փորձագետն այս հարցը դիտարկեց նաև Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթությունների թվում ներկայացված լինելու փաստի ֆոնին։

«Եթե դիտարկենք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների նախորդ փոխայցերը՝ մի քանի անգամ շեշտվել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու կարևորության մասին։ Այսինքն, հարևան երկրի հետ բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններն այսպիսով մեկ քայլ առաջ պետք է գնան՝ վերածվելով ռազմավարական գործընկերության։ Այս այցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ևս մեկ անգամ խոսեց այդ մասին՝ շեշտելով, որ հայկական կողմը հետաքրքրված է դրանով»,- ասաց նա։

Անդրադառնալով մասնավորապես անվտանգային հարցերի շուրջ երկու երկրների ԱԺ ղեկավարների քննարկմանը՝ վրացագետը հայտարարեց, որ այդպիսի քննարկումներ, հատկապես վերջին շրջանում, կայանում են ամենատարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ «Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների ու գրեթե ամենօրյա ռեժիմով ագրեսիվ գործողությունների գործադրման հարցը՝ մշտապես բարձրացվել է ամենատարբեր միջազգային հարթակներում։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք կատարած ներխուժումից հետո էլ այդ մասին տարբեր երկրներում բարձրաձայնելու գործընթացը չի դադարում։ Բացառություն չէ նաև Վրաստանը, որտեղ այդ մասին խոսվում է ինչպես դեսպանների, այնպես էլ նախագահների ու այլ պաշտոնատար անձանց միջոցով»,- ասաց նա։

Վրացագետը խոսեց նաև Վրաստանի՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում որպես միջնորդ հանդես գալու հնարավորության մասին։ Իր գնահատմամբ՝ Վրաստանն այս առումով կարող է դառնալ երկու երկրների ներկայացուցիչների հանդիպման ու բանակցության հարթակ, բայց ո՛չ ավելին։ «Մինչև 2020 թվականի՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմն էլ պաշտոնական Թբիլիսին մի քանի անգամ առաջարկել է իր տարածքը՝ որպես բանակցության հարթակ։ Այս հարցը միս ու արյուն ստացավ արդեն պատերազմից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, այսպես կոչված, «Խաղաղ հարևանության» նախաձեռնության մասին։ Նախաձեռնության կողմ էին նաև ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ԵՄ-ն»,-ասաց նա։

Վրաստանից հայտարարվել էր, որ այս հարթակը չի հավակնում լինել որևէ այլ նախաձեռնության կամ ֆորմատի փոխարինող։ Այն դառնալու է բազմաթիվ գործիքներից մեկը՝ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ «Վրացական ֆորմատում, սակայն, շատ բաներ դեռևս պարզ չեն։ Հարցեր կան, թե այդ ձևաչափն ինչ է նախատեսում ու ինչ հնարավորություններ ու լուծումներ է առաջարկում։ Այսինքն, արձանագրում ենք, որ կա այսպիսի մի ձևաչափ, բայց, թե որքանով է այն կիրառելի ու իսկապես օգտակար՝ դժվար է ասել։ Մի բան պարզ է, որ Վրաստանի միջնորդական դերակատարման հաջողված օրինակ է հայ ռազմագերիների մի մաս վերադարձը։ Նաև հայ- ադրբեջանական կողմերի տարբեր ձևաչափի, այդ թվում՝ արտգործնախարարների հանդիպում՝ Վրաստանի մայրաքաղաքում՝ վրացական նախաձեռնությամբ։ Այսինքն, տարածք- հարթակի առումով՝ մենք Վրաստանի կողմից հաջողված փորձեր ունեցել ենք, բայց Վրաստանը չունի այն լծակները որպեսզի կարողանա բուն միջնորդի դերակատարություն ստանձնել՝ նպաստելու կողմերի հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց նա։

Այդուհանդերձ, փորձագետի գնահատմամբ, բանակցային գործընթացում անգամ ոչ մեծ դրական ներգործության պարագայում կշահի նաև Վրաստանը՝ վաստակելով տարածաշրջանում խաղաղությանը նպաստող երկրի համբավ։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում