Արտաքին 3 տարի առաջ - 22:32 18-11-2022

Էրդողանը և Զելենսկին քննարկել են հացահատիկային համաձայնագրի մանրամասները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի, ինչպես նաև հացահատիկային համաձայնագրի հետ կապված վերջին զարգացումները։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Զելենսկիին՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման մասին Ստամբուլի համաձայնագրի երկարաձգման հարցում իր ցուցաբերած կառուցողական դիրքորոշման համար։

Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ կողմերին հաջողվել է դրական փորձ ձեռք բերել հացահատիկի համաձայնագրի և գերիների փոխանակման հարցերում։ Նա նշել է, որ նման փոխըմբռնման ընդլայնումը բանակցային ուղու վրա՝ առաջին հերթին հրադադարի ուղղությամբ, օգուտ կբերի բոլոր շահագրգիռ կողմերին։

Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել իր ուկարինացի գործընկերոջը՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ ցավակցությունների համար։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին իր թվիթերյան էջում մեկնաբանել է Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի արդյունքները։ Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում բարձր ​​է գնահատվել հացահատիկի համաձայնագրի երկարաձգման հարցում պայմանավորվածության ձեռքբերումը։

«Ես շնորհակալություն հայտնեցի մեր «Հացահատիկ Ուկրաինայից» նախաձեռնությանը աջակցության համար և վստահեցրի, որ Ուկրաինան կմնա պարենային կայունության երաշխավորը», - գրել է նա։

Զելենսկին հավելել է, որ Թուրքիայի նախագահի հետ քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում անվտանգությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է