Արտաքին 9 ամիս առաջ - 19:23 23-11-2025

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Սևծովյան հացահատիկային միջանցքի վերականգնման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սևծովյան հացահատիկային միջանցքի վերականգնման հարցը։ Հաղորդում է CNBC-ն։

«Ես վաղը հեռախոսազրույց կունենամ պարոն Պուտինի հետ և հույս ունեմ բանակցություններ վարել հացահատիկային միջանցքի վերաբերյալ»,- ասել է նա Յոհաննեսբուրգում կայացած մամուլի ասուլիսում։

Էրդողանը հավելել է, որ մտադիր է կրկին բարձրացնել այս հարցը Ռուսաստանի ղեկավարի հետ. «Հետևաբար, երբ խոսեմ պարոն Պուտինի հետ, կխնդրեմ նրան թույլ տալ ինձ սկսել այս գործընթացը, քանի որ կարծում եմ, որ դա բոլորի օգտին կլինի»։

Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը ստորագրվել է 2022 թվականի հուլիսին Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից (ՄԱԿ-ի միջնորդությամբ)։ Այն նախատեսում էր ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանում Սև ծովով, միաժամանակ բացելով դուռը ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի պարզեցված մատակարարումների համար: 2023 թվականին Ռուսաստանը կասեցրեց իր մասնակցությունը համաձայնագրին՝ մեղադրելով Արևմուտքին «ռուսական գյուղատնտեսական արտահանման սահմանափակումները վերացնելու իր պարտավորությունները չկատարելու» և Ուկրաինային «Սև ծովը ռազմական նպատակներով օգտագործելու» մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ