Ներքին 3 տարի առաջ - 19:21 18-11-2022

Ցանկացած մարմին, որի անունը դնում են հակակոռուպցիոն, և այդ մարմինն ունի իշխանություն, դառնում է ամենակոռումպացվածը․ Տիգրան Աթանեսյան

Մենք հիմա ունենք ավելի մեծ վտանգ՝ հակակոռուպցիոն դատարանները։ Այս մասին այսօր «Իրավական պետության» ռիսկային իրականությունը թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Սրանք ստալինյան «տրոյկաներն» են: Ես միշտ այն կարծիքին եմ, որ ցանկացած մարմին, որի անունը դնում են հակակոռուպցիոն և այդ մարմինն ունի իշխանություն, այն դառնում է ամենակոռումպացվածը։ Ո՞ւմ են նշանակել դատավորներ, գիտե՞նք մենք․ ինձ անծանոթ մարդիկ են»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ իրենք իրենց նմաններին գեներացնում են դատական համակարգում՝ իրենց իշխանությունը պահելու համար։

«Չկա որևէ նպատակ, միտք քրեական քաղաքականության, դատական համակարգի վերաբերյալ՝ բացառությամբ պրիմիտիվ իրենց ենթարկեցնելու և իրենց պատվերները կատարելու։ Դա անում են որոշակի շղարշով․ հակակոռուպցիոն են դնում անունը, որպեսզի դուր գան եվրոպացիներին»,- ասաց փաստաբանը և եզրափակեց․ «Երկար տարիներ շատ մեծ դժվարություններով, 2018 թ․ դրությամբ մենք ունեցանք քիչ թե շատ գործող դատական համակարգ։ Այն անկախ չէր, բայց կային ինքնուրույն դատավորներ, անկախ չէր, բայց դատախազության կցորդ էլ չէր»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի