Ներքին 3 տարի առաջ - 14:56 18-11-2022

Տոնածառի շուտ տեղադրման հնարավոր իմաստն այն է, որ մարդկանց ուշադրությունը դրանով շեղեն և տոնական տրամադրություն բերեն


«Մեկ ամիս շուտ տոնածառի տեղադրումը քաղաքում նսեմացնում է Ամանորի դերը, քանի որ տոների հետ է դա կապված, և դա պետք է ժամանակին տեղադրվի, ինչ-որ սպասում առաջացնի և այլն, և բնականաբար իր ժամանակին էլ պետք է հանվի, որպեսզի ասոցացիաները ճիշտ պահվեն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով նրան, որ քաղաքում այս տարի տոնածառը մեկ ամիս շուտ են տեղադրում։

Ըստ հոգեբանի, մեկ ամիս տոնածառի շուտ տեղադրման հնարավոր իմաստը այն է, որ մարդկանց ուշադրությունը դրանով շեղեն և տոնական տրամադրության բերեն։

«Այս ժամանակ, երբ որ դեռևս աշնանային եղանակ է, դեռևս Ամանորի ոչ մի բան չի սպասվում, տոնածառ տեղադրելու բոլորովին Ամանորյա իմաստ չեմ տեսնում սրա մեջ, ավելի շատ ինչ-որ հնարավոր իմաստ ունի, որ ժողովրդին ավելի շուտ տոնականին բերելու, ինչ-որ բաներից ուշադրությունը շեղելու և այլ իրավիճակների իմաստ եմ տեսնում, բայց չեմ կարծում, որ սա լավ հետևանքների է բերելու»,- ասաց հոգեբանը։

Հարցին, թե տոնածառի շուտ տեղադրումով հնարավոր է մարդկանց հետագայում զրկել տոնական հրաշքի սպասումից, հոգեբանը պատասխանեց. «Հետագայում չէ, այս տարի այլևս չի լինի այդ հրաշքի զգացողությունը, պատկերացնում եք չէ մեկ ամիս այդ տոնածառը դրված է լինելու այս արևոտ եղանակին ու Ամանորյա այդ տոնը լինելու է շատ ուշ։ Շատ վատ ենք վարվում մենք մեր երեխաների հետ, մեծերը մի կերպ կդիմանան, որովհետև երեխաների համար է դա սպասում լինելու։

Մենք երեխաների համար բավականին անտարբեր վիճակներ ենք ունենալու, այդտեղ երկրորդ կարծիք չունեմ»։

Հոգեբանի խոսքով, տոնածառը տանը տեղադրելու հստակ օր ունեն բոլորը և տհաճ զգացողություն է առաջանում երբ տոներից հետո բավականին երկար ժամանակ տոնածառը դեռ շարունակում է մնալ կանգնած։

«Միանշանակ բոլորս մեր տներում ունենք տոնածառը տեղադրելու օր և դա անում ենք երեխաների հետ միասին և այդ պահից երեխայի մոտ ձևավորում ենք ամանորի սպասում, հետո նոր լինում է Ձմեռ Պապիկին նամակ գրելու այդ տրադիցիան, նվերների նախապատրաստումը և այլն։ Սա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։ Մենք ունենք նաև տոնածառը հանելու ժամանակաշրջան, որոշ մարդկանց մոտ դա հունվարի 13-ն է՝ հին Նոր տարվա հետ կապված, որոշ մարդիկ էլ ալարում են, մի փոքր ուշ են հանում, բայց տանը արդեն լինում է տհաճ իրավիճակ։ Մթնոլորտն այն առումով, ճիշտ չէ, երբ որ հունվարի 16-17 տանը դեռ տոնածառը կանգնած է»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց