Մամուլ 3 տարի առաջ - 08:50 18-11-2022

Ռուբեն Վարդանյանը չի կարողանում Նիկոլ Փաշինյանից համաձայնություն ստանալ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը չի կարողանում Նիկոլ Փաշինյանից համաձայնություն ստանալ իր ամենահավատարիմ մարդկանցից մեկին՝ Մեսրոպ Առաքելյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակելու հարցում։

Ասում են՝ Փաշինյանն ինչ-ինչ խնդիրների պատճառով դեմ է Առաքելյանի նախարար նշանակվելուն, ով ժամանակին իր խորհրդականն է եղել, ապա՝ սոցապնախարարը եւ 4 ամսից հրաժարական տվել։ Չնայած դրան՝ Առաքելյանը, ով նոյեմբերի 5-ին նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, պատերազմից հետո աշխատել է Փաշինյանի ղեկավարած կաբինետում՝ զբաղեցնելով սոցապնախարարի պաշտոնը։

Հատկանշական է, որ Առաքելյանն է այժմ իրականացնում ԱՀ կառավարության ֆինանսական բլոկի կառավարումը, եւ պատմում են, որ առանց նրա համաձայնության որեւէ քայլ չի արվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում