Ներքին 3 տարի առաջ - 23:15 17-11-2022

Պետության դերը պատերազմի ծանր բեռը հավասարաչափ բաշխելն է․ ՔՊ պատգամավոր

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն է։ Հարցազրույցի թեման բանակի բարեփոխումներն են։

«Նախկինում տրվել են մի շարք իրավիճակային լուծումներ, ինչպես «Ես եմ» ծրագիր, որոնք ոչ համարձակ և փոքր քայլեր էին որևէ կերպ չէին կարող մեր տեսլականները և նպատակները արդարացնել։ Պրոֆեսիոնալ բանակի խնդիրը միշտ է քննարկվել, սուր քննարկման առարկա է եղել, բայց միշտ խնդիրը հետևյալ կերպ է լուծվել, և հարցը փակվել է։ Արդյոք ունենք ռեսուրսներ, որ կարողանանք պրոֆեսիոնալ բանակ պահել, որովհետև պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է շատ մեծ նյութական ռեսուրսներ, և արդյոք պատերազմող երկրի կամ երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար նպատակահարմար է պրոֆեսիոնալ բանակ ունենալ և մեր տնտեսական ներուժը հնարավորություն կտա, որ այս ամենը անենք, թե ոչ»։

Խաչատրյանը շեշտեց, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ և՛ սպաները, և՛ շարքային կազմը պետք է ատեստավորվեն։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ եղավ 24 միլիոն դրամ վճարելով բանակից ազատվելու նախագիծը, պատգամավորը ասաց, որ նախնական կա այդ նախագիծը։ Ներկայումս նախագիծը շրջանառության մեջ չի դրվել։

Խաչատրյանը նշեց, որ դեռևս չեն շտապում նախագիծը շրջանառության մեջ դնել։

Անդրադառնալով եռամսյա հավաքների վերաբերյալ հարցին՝ պատգամավորը ասաց, որ պետության դերը պատերազմի ծանր բեռը հավասարաչափ բաշխելն է․ «Մենք եռամսյա հավաքներին տեսնում ենք, որ օբյեկտիվ, հարգելի և ոչ հարգելի պատճառներով բոլորը չէ, որ մասնակցում են այդ եռամսյա հավաքներին։ Եռամսյա հավաքների մասնակցածների թվաքանակը ավելի քիչ է, քան մեր քսանհինգօրյա պատրաստությունը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին