Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:12 23-04-2025

ԳԱԱ-ի դերը նվազել է՝ որպես պետության գլխավոր խորհրդատուի. Լիլիթ Գալստյան

«Պետք է նշեմ, որ բավականին տպավորիչ առաջընթաց է արձանագրվել, որի մասին տեղյակ էի՝ հաշվետվությունն էի կարդացել։ Սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ում գիտության ոլորտում բարեփոխումների, առաջընթացի, նոր ծրագրերի և ռազմավարության որդեգրման անհրաժեշտություն չկա, հատկապես՝ երբ մեր գիտությունը պետք է լրջորեն կապվի Հայաստանի անվտանգության խնդիրների հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ամփոփեց 2024 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ պետությունը կանգնած է գիտության ոլորտի քաղաքականությունը վերանայելու լուրջ խնդրի առաջ։

«Գաղտնիք չէ, որ ԳԱԱ-ն դեռ խորհրդային տարիներից հիմնադրվել է որպես պետության գլխավոր և հիմնական գիտական խորհրդատու։ Սակայն այսօր այդ կարգավիճակից նահանջ է նկատվում։ Պետության վերաբերմունքը գիտության արժևորման հարցում մեծ բաց ունի»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով Աշոտ Սաղյանի և Վահագն Խաչատուրյանի ելույթներին, Լիլիթ Գալստյանը դրանք լավատեսական որակեց։

«ՀՀ նախագահի ելույթում կային լավատեսական նշաններ և խոստումներ։ Բայց գիտության ոլորտը միայն խոստումներով չի զարգանում։ Այնուամենայնիվ, հուսով եմ՝ ՀՀ նախագահը կցուցաբերի քաղաքական կամք և որոշակի դրական ներդրում կունենա այս գործընթացում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին