Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:05 24-12-2025

Պետության դերը՝ ընտրել, ուղղորդել և խորացնել, այլ ոչ թե տարածվել բոլոր ուղղություններով. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է իր հերթական դիտարկումը՝ ՀԵՆԱՍՅՈՒՆ 5-ը, որում մասնավորապես նշել է.

«Փոքր տնտեսություն ունեցող պետությունը չի կարող զարգացնել բոլոր ոլորտները միաժամանակ։ Սա ոչ թե գաղափարական սահմանափակում է, այլ տնտեսագիտական իրողություն։ Զարգացումը սկսվում է այն պահից, երբ պետությունը գիտակցաբար ընտրում է, թե որտեղ է կենտրոնացնում իր ռեսուրսները, ներառյալ՝ քաղաքական ուշադրությունն ու ինստիտուցիոնալ աջակցությունը։

Արտաքին շուկաները՝ աճի իրական հարթակ

Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է՝ թե՛ սպառողների թվով, թե՛ գնողունակությամբ։ Այս պայմաններում արտադրության ընդլայնումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բիզնեսը մուտք է գործում արտաքին, ավելի մեծ և վճարունակ շուկաներ։ Արտահանելի գործունեությունը ստիպում է բարձրացնել որակը, համապատասխանել միջազգային ստանդարտներին և մտածել երկարաժամկետ մրցունակության մասին։

Արտահանում ↔ ներդրում. փակ շղթայից դեպի աճող համակարգ

Կայուն արտահանում ունեցող երկիրը դառնում է ներդրումային առումով գրավիչ։ Ներդրողները գալիս են այնտեղ, որտեղ կա շուկա, մասշտաբ և կանխատեսելի քաղաքականություն։
Օտարերկրյա ներդրումները բերում են ոչ միայն կապիտալ, այլ նաև ռեսուրսներ, տեխնոլոգիաներ, կառավարման փորձ և միջազգային շուկաների հասանելիություն։

Պետության խնդիրն է ձևավորել միջավայր, որտեղ արտահանումն ու ներդրումը միմյանց ուժեղացնող, ոչ թե զուգահեռ գործընթացներ են։

Դիվերսիֆիկացիա՝ հումքային կախվածությունից դեպի արդյունաբերական խորացում
Տնտեսության բազմազանության առանցքային քայլը հումքային արտահանման սահմանափակումն է՝ անցում կատարելով դեպի վերամշակում և վերջնական արտադրանք։

Խտանյութի արտահանումը կախվածություն է միջազգային գներից, իսկ մետաղագործությունը, կոնստրուկցիաները, մեքենաներն ու սարքավորումները՝ արժեք ստեղծող շղթա։ Սա ձևավորում է ոչ միայն արտահանում, այլև արդյունաբերական էկոհամակարգ։

Տնտեսական դիմադրողականություն՝ ոչ պատահական աճ

Արտահանելի և դիվերսիֆիկացված ոլորտները թույլ են տալիս նվազեցնել կախվածությունը ներքին պահանջարկի տատանումներից, մեղմել տնտեսական պարբերաշրջանների ազդեցությունը, ինչպես նաև պահպանել ակտիվությունը նույնիսկ ներքին դանդաղումների ժամանակ։
Սա տնտեսական կայունության և անվտանգության խնդիր է։

Ընտրություն՝ մրցունակության հիմքով

Հայաստանի հեռանկարային ոլորտները պետք է ընտրվեն ոչ թե ցանկերի, այլ մրցունակության, տեխնոլոգիայի և շուկայի հասանելիության հիման վրա։

Դրանք ներառում են․ ռազմարդյունաբերություն, տիեզերական և բարձր տեխնոլոգիաներ, ՏՏ և ֆինտեխ, կենսատեխնոլոգիա և առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն՝ որպես բազմապատկիչ ոլորտներ։

Պետության դերը՝ ընտրել, ուղղորդել և խորացնել, այլ ոչ թե տարածվել բոլոր ուղղություններով։

«Միասնության Թևեր»-ի հինգերորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տնտեսությունը կառուցվում է ընտրված, խորը և շուկային միացված ոլորտների վրա»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից