Ներքին 3 տարի առաջ - 16:53 17-11-2022

Երրորդ համաշխարհային պատերազմի սպասե՞լ․ քաղաքագետի անդրադարձը՝ ռուս- լեհական վերջին սրացումներին

Լեհաստանի տարածքում գրանցված հրթիռի պայթյունը, կարծում եմ, որ չի բերի որևէ լուրջ հետևանքների։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Իր խոսքով՝ և՛ Միացյալ նահանգները, և՛ ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը եզրակացության եկան, որ դա ռուսական հրթիռ չի եղել։ «Այդ իմաստով, վտանգը, թե կարող է պատահի՝ ՆԱՏՕ-ն կիրառեր 5-րդ հոդվածը՝ կարծում եմ, որ էդպիսի բան չի լինի»,- ասաց քաղաքագետը։

Այդուհանդերձ, անդրադառալով երկու երկրների միջև առկա կոնֆլիկտային իրավիճակին՝ քաղաքագետը չբացառեց վտանգավոր զարգացման որևէ սցենար։

«Նմանատիպ կոնֆլիկտները հղի են այնպիսի վտանգներով, որ ցանկացած պահի կարող են բռնկվել ավելի մեծ ցնցումներ ու պատերազմական գործողություններ, որոնք կարող են վերաճել տիեզերական մեծ աղետի։ Այսինքն, այդպիսի վտանգ կա, բայց այս պահին, կարելի է ասել, որ դեռ ամեն ինչ վերահսկողության գործընթացի մեջ է։ Թե դա որքան կտևի՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները ներկա իրավիճակից ավելի վատ կետի հասնել այլևս չեն կարող։

«Արդեն իսկ Ռուսաստանի և Լեհաստանի հարաբերությունները, կարելի է ասել, զրոյական կետի վրա են։ Եվ ակնկալել, որ էլ ավելի կվատանա վիճակը՝ չեմ կարծում, որովհետև ավելի վատ տարբերակ հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է դեսպանին կանչելու փաստին՝ բնականաբար, Լեհաստանը համարում է, որ անկախ նրանից, թե դա ինչ հրթիռ է՝ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա։

Իսկ Ռուսաստանն էլ մեղադրում է արևմտյան երկրներին և Լեհաստանին, որ նրանք մանիպուլյացիա են անում ու խաբում են հասարակություններին, թե այդ հրթիռը համարվում է ռուսական»,- ասաց նա։

Քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ որևէ կողմ շահագրգռվածություն չունի Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու, հետևաբար փորձում են հարթեցնել երկրների հարաբերություններում առկա «սուր անկյունները»։

«Ասել, թե դա միտումնավոր գործընթաց է և միտումնավոր է արվել՝ նույնպես դժվար է ասել։ Որովհետև, կարծում եմ, որ այդ Ուկրաինական հրթիռը պայթել է պատահականության սկզբունքով»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լեհաստանի Պրժեւոդուվ գյուղի տարածքում երկու հրթիռ է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից