Ներքին 3 տարի առաջ - 23:24 15-11-2022

1991 թվականից բոլոր կարևոր որոշումներում կա փախուստ սուվերենությունից․ Սարգսյան

«Ֆակտոր թիվիի» հյուրը քաղաքագետ Մանվել Սարգսյանն է։ Վերջինս խոսել է պատերազմի և պարտության, ՀՀ-ի և ԼՂ-ի ներկա իրավիճակի մասին։

«Խնդիրն այն է, թե 25 տարվա մեջ այս երկիրը ուր է եկել։ Հիմա շատ է խոսվում դրա մասին, որ աշխարհը փոխվում է, հին համաշխարհային կարգը վերանում է։ 1985 թվականից մինչև ղարաբաղյան շարժումը արդեն շատերը, գնահատելով այն, ինչ կատարվում է աշխարհում, գրում են հենց դրա մասին, որ 1945 թվականին հաստատված Յալթա-Պոտսդամ համաշխարհային կարգը վերանում է, և ստեղծվում է նոր համաշխարհային կարգ։ Մեր ամբողջ նորագույն պատմությունը եղել է այդ ժամկետում։ Ինչպես ենք մեզ հաստատել, ներկայացրել նոր աշխարհակարգում, ինչ պոտենցիալով ենք եկել, հասել 2020 թվական, սա է խնդիրը։ Սրա շուրջ են բոլոր զրույցները, և շատ քիչ պատասխաններ կան։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեզ նոր տեսություն է պետք։ Շատ քիչ է խոսվում դրա մասին։ Պետք է հասկանալ, թե ինչ եղավ, որ եկանք, հասանք 2020 թվական, և այն տեսությունը, որի վրա ձևավորվել էր ՀՀ-ն, 2020 թվականին կոլապսի ենթարկվեց»։

Սարգսյանի խոսքով՝ այն կոնցեպտը, որի վրա ստեղծվել է այս պետությունը, եղել է միացումը։ Հետագայում մարդիկ հետ են կանգնել դրանից։ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ իրականության մեջ լիարժեք սուվերեն պետություն կառուցելու ցանկություն չկար։ Մինչև այսօր էլ շատերը նշում են, որ չկար, հավատ չկար։ 1991 թվականից բոլոր կարևոր որոշումներում կա փախուստ սուվերենությունից։ Պետական սահմանները թողնվեց Ռուսաստանի պաշտպանությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի