Ներքին 3 տարի առաջ - 15:39 15-11-2022

Գիտեմ՝ Տարոնը պատերազմին ՀՀ վերադարձած միակ հայ տղամարդը չէ, բայց թե քանի՞սն են, պետական գաղտնիք կլինի․ Աննա Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հերթական տեսագրությունն է հրապարակել և պատմել այս անգամ 44–օրյա պատերազմի հերոսներից՝ Տարոն Անդրեասյանի ընտանիքին հյուրընկալվելու մասին։

Աննա Հակոբյանը գրել է․ «Մեծ պատիվ էր ինձ համար Արարատի մարզի Մխչյան համայնքում գտնվող Անդրեասյանների օջախում հյուրընկալվելը: Ամենաիսկական հայկական օջախ, որտեղ ծնվել, մեծացել ու դաստիարակվել է Տարոն Անդրեասյանը։

Այս ընտանիքում է ձեւավորվել հայ տղամարդու՝ եզակի հանդիպող այն տեսակը, որով մի քանի միլիոնն այդքա՜ն հպարտանում է՝ նրբորեն, բայց միեւնույն ժամանակ չհիմնավորված «առատաձեռնությամբ» սեփական անձն էլ տեսակի բաժնետեր դարձնելով։

-Մամ, էդքան տխուր ա, հա՞, վիճակը, էդ կռվող չկա՞, որ արդեն ննջարաններ են հասնում… Ես գալիս եմ։

Այսքանն է Տարոնը հեռախոսով ասել իր մայրիկին 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հոկտեմբերի 4-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան, հոկտեմբերի 5-ին գնացել է Պաշտպանության նախարարություն և կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Մնացածը՝ գիտեք։

Հ.Գ. Գիտեմ, որ Տարոնը պատերազմի ժամանակ Հայաստան վերադարձած և առհասարակ կամավորությամբ հայրենիքի պաշտպանության՝ մահացու վտանգավոր գործը ստանձնած միակ հայ տղամարդը չէ։ Բայց թե քանի հոգի են նրանք՝ չգիտեմ։ Պետական գաղտնիք կլինի դա»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում