Պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է համարվել պետական գաղտնիք. Արծվիկ Մինասյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:14 16-01-2023
Պետական գաղտնիքի վերաբերյալ իրավակարգավորումները կարևոր են, հատկապես այն իրավիճակում, որում մենք և մեր երկիրն ենք հայտնվել։ Այս մասին ԱԺ հերթական նիստում «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթ քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Հաճախ ենք մենք լսում այն հրապարակումների մասին, որ հարուցված են այս կամ այն քրեական գործերը առերևույթ դավաճանության մասին, ի վերջո այս ամենի մեծ մասը հատկապես պետական գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունների խախտում է։ Սակայն փորձենք հասկանալ՝ արդյոք այս օրենսդրական նախագիծն ունի բավարար հստակություն և բավարար անվտանգային տեսակետից ուղղվածություն, որ ապահովի այդ ամենը։ Իմ խորին համոզմամբ՝ ոչ»,- ասաց Մինասյանը։

Ակնհայտորեն այս օրենքի նախագիծը չի բավարարում սահմանադրական այն պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի։ Չկա բավարար հիմնավորվածություն, թե ի վերջո ինչ հիմնավորումներով է տվյալ տեղեկատվությունը ճանաչվում պետական գաղտնքի։ Արդյունքում, կարող է լինել իրավիճակ, որ պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է որակվել որպես պետական գաղտնիք։ Հետևաբար, այսպիսի անորոշության պայմաններում անհնար է պատկերացնել, թե ի վերջո՝ որոնք են այն տեղեկությունների ծավալը, ուղղվածությունը, որոնք մինչև խորքը կարող են գնահատվել որպես պետական գաղտնիք:

Որպես պատգամավորներ եմ հիմա դիմում ձեզ, պատգամավորը առաջնային մանդատով օժտված անձ է, ընտրում է երկրի վարչապետ, նախագահ, էս անձանց օրենքի ուժով տրվում է պետական գաղտնիքի իրավունք, պատգամավորին ասում են՝ պիտի գաս, թույլտվության ռեժիմով անցնես, մի հատ էլ պիտի ստուգվի առողջապահական տեսակետից դուք արդյոք շիզոֆրենիկ եք, թե չէ։ Ի դեպ, շատ պատգամավորների մասով վերապահումներ ունեմ, պաշտոնապես դիմել եմ ԱԱԾ-ին, ստացել եմ պատասխան. ոչ մեկի պետական գաղտնիքի տրամադրման թույլտվությունը դադարեցված չի եղել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին