Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:57 15-11-2022

Նպաստները հաջորդ տարվանից կվճարվեն անկանխիկ

ԱԺ-ն քննարկեց «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը։ Փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ և անկանախիկ եղանակներով: 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով: Կենսաթոշակառուի ընտրությամբ՝ նրա դիմումի հիման վրա կանխիկ եղանակով վճարվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձին:

«Նպատակահարմար ենք համարում անկանխիկի վճարման քաղաքականությունը տարածել նաև ընտանեկան և սոցիալական նպաստի վրա՝ հաշվի առնելով կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 2021 թվականի հուլիսի 1-ից, այլ քաղաքներում՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հունվարի 1-ից և մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից»,-նշեց փոխնախարարը:

Ըստ այդմ, ներկայացված նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակվայրերում, իսկ 2024 թվականից մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք