Ներքին 3 տարի առաջ - 10:13 12-11-2022

Վթար Սևան-Հրազդան ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի մարմինները

Նոյեմբերի 12-ին, ժամը 04:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 2001թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազաբալոնի փականը, այնուհետև տուժած ուղևոր Ա․ Ք․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ Մ․ Ս․-ի (ծնված 2001 թ.)և ուղևոր՝ Դ․ Ա․-ի (ծնված 2000 թ.) դիերը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին