Ներքին 3 տարի առաջ - 16:35 10-11-2022

Մհեր Գրիգորյանը ՌԴ ԴԺ Պետդումայի պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում նաև՝ օրենսդիր մարմինների համագործակցության շնորհիվ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև համագործակցության երկկողմ օրակարգի արդիական հարցերը տնտեսության, մշակույթի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Գոհունակությամբ է ընդգծվել ընթացիկ տարում փոխադարձ առևտրի ուղղությամբ արձանագրված զգալի աճը:

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությանը, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների շուրջ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև