Ուղիղ եթեր
Այս իշխանությունների մոտ պարզամտությունը մանկամտությունից էլ է ներքև իջնում. Նահապետյան
copy image url

Այս իշխանությունների մոտ պարզամտությունը մանկամտությունից էլ է ներքև իջնում. Նահապետյան

Ներքին 2 տարի առաջ - 14:48 10-11-2022
«Այդ քնարկմանը գաղտնիության էլեմենտներ կան»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվում ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանի նախագծի մասին։

Հիշեցնենք՝ երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, քննարկվել է «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլան»-ի նախագիծը:

Ռազմական փորձագետը նշեց, որ այդ նախագծերը կապված են երկրի ապագայի զարգացման հետ. «Ըստ այդմ է որոշվում զինված ուժերի զարգացման պլանը, որովհետև այդտեղ է որոշվում մեր բարեկամ երկրները, հակառակորդ երկրները, թշնամի պետությունները, եթե այդպիսին կան, ըստ այդմ է զինված ուժերի առաջ՝ մասնավորապես բանակի խնդիր դրվում , զենքի, զինամթերքի տեսականու, անձնակազմի, սահմանների անվտանգության և այլն»։

Նահապետյանն ընդգծեց. «Այդ կարգի քննարկումներից եթե իշխանությունները հանրային դաշտում տեղեկություններ տան, ապա դա բավարար չափով չի ներկայացնի այն պատկերը, որ այդ քննարկաման ժամանակ տեղի ունեցել է»։

Նահապետյանն ընդգծեց, որ զինված ուժերի առաջ քաղաքական իշխանությունն է խնդիր դնում՝ ելնելով երկրի վիճակից.

«Դա այդ առումով շատ ավելի փակ է, որովհետև մենք ունենք երկիր, որի հետ, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունների մեջ ենք, որի նախագահը պարբերաբար սպառնում է Հայաստանի տարբեր շրջանները գրավելուն, խոսքը Շուշիում Ալիևի պահվածքի մասին է։ Զինված ուժերի զարգացում ասելով իրականում քաղաքական իշխանությունն է զինված ուժերի առաջ խնդիր դնում, հաշվի առնելով այն իրավիճակը, որի մեջ գտնվում է Հայաստանը և իր հարևանները, ըստ այդմ պետք է որոշվի զինված ուժերի թվաքանակի, սպառազինության, սպառազինության տեսակի, բարեկամների հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, այս բոլորը իր մեջ գաղտնիության էլեմենտ են պարունակում»։

Ըստ Նահապետյանի երկրի զինված ուժերի գաղտնության էլեմենտներ պարունակող ինֆորմացիայից խոսելը առնվազն պարզմտություն է. «Եթե որևիցե մեկը իշխանություններից, լինի բարձրաստիճան պաշտոնյա, լինի օրենսդիր մարմին, լինի գործադիր մարմին իրենք փորձեն փակագծերը բացեն, ես կասեմ՝ առնվազն իրենք պարզամիտ են։ Նման փակագծերը չեն բացվում»։

Հարցին, թե նախորդ իշխանությունների օրոք նմանատիպ քննարկումների ժամանակ պահպանվում էր գաղտնիությունը, Նահապետյանն ասաց.

«Այդ քննարկումների վերաբերյալ հանրային դաշտին տրվել է այնքան ինֆորմացիա, ինչքան որ պետք է տալ, ոչ ավելին, եթե նախորդ իշխանությունները դրա մասին չեն բարձրաձայնել կամ հանրությանը, զլմներին փորձագիտական շրջանակներին տվել են որոշակի տեղեկատվություն, դա այնքանով է, որքանով պետք է։

Առավել ևս հիմա, եթե գնահատենք, համեմատենք նախորդ իշխանությունների ժամանակ որտեղ մենք պատերազմում պարտություն չէինք կրել, որտեղ կար հաղթական բանակ, որտեղ հասարակության մեջ չկար ջրբաժաններ, այսինքն՝ իրավիճակը հարաբերական առումով ավելի կայուն էր քան հիմա, իսկ հիմա մեր հարևան պոտությունն ուղղակիորեն հրապարակավ ձեռնոց է նետում Հայաստան երկիրը գրավելու, Ալիևը չի թաքցնում իր ցանկությունը , Թուրքիան այդ ցանկությունների կատարման համար թիվ մեկ օժանդակող երկիրն է Ադրբեջանին»,- ասաց նա։

Նահապետյանն ընդգծեց, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն պաշտոնյաները, ովքեր երկրի զինված ուժերի սպառազինության հատկացվելիք գումարի մասին անթույլատրելի հայտարարություններ են անում։

«Այս ֆոնի վրա ինձ համար խիստ տարօրինակ է, օրինակ, երբ պատգամավորներից մեկը հրապարակավ լրագրողների մոտ ասում է՝ մենք միլիարդուկես դոլար գումար ունենք հավաքած զենքի գնման համար. ինքը պատասխանատվության պետք է ենթարկվի, որովհետև ինքը իրականում ցույց է տալիս քո ֆինանսական ռեսուրսները, որոնք ուղղվելու են բյուջեից դուրս, քո ռազմական ծախսերը հոգալու, զենք, զինամթերք գնելու, այդ կարգի բաները, սովորաբար, որ տարբեր չինովնիկներ, տարբեր պատգամավորներ հրապարակավ ինքնահաստատման համար, կամ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ասում են՝ մի տարածեք, մեր հալառակորդը, թշնամին իրական է, վիռտուալ չէ, նրանց հետախուզությունը աշխատում է»։

«Այդ զինված ուժերի զարգացման մեջ այն բոլոր էլեմենտները, որոնք ես թվարկեցի իր մեջ գաղտնիություն են պարունակում։ Ընդհանուր գծերով կարելի է ինչ-որ բաներ ներկայացնել, բայց դա այնքանով, որքանով...»,- ընդգծեց Նահապետյանը։

Խոսելով Հնդկաստանից գնած զենքերի մասին բարձրաձայնելուց՝ Նահապետյանն ասաց.

«Կամ ասենք Հնդկաստանի հետ կապված, երբ որ մենք գնում ենք զինատեսակ, իսկ ինչու պետք է հակառակորդն իմանա, որ մենք այդ զինատեսակից և այդ քանակով ունենք։ Այս իշխանությունների մոտ պարզամտությունը մանկամտությունից էլ է ներքև իջնում, չի կարելի նման բաներ անել, իսկ իրենք անում են»։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել

Ձեզ գուցե հետաքրքրի