Ներքին 3 տարի առաջ - 22:07 09-11-2022

Հայաստանի իշխանությունների կողմից բանակի ու ԶՈՒ-երի կազմաքանդումը միտումնավոր է․ Կարեն Վրթանեսյան

«Մեզ փորձում են վաճառել կապիտուլյացիայի երկրորդ պայմանագիրը՝ դրա անունը դնելով «Խաղաղության պայմանագիր»»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով անգամ 2 տարի անց եռակողմ հայտարարությունում ներառված կետերից դուրս, այլ պահանջներ ներկայացնելու փաստին։

«Որևէ խաղաղություն նման ձևով չի կարող լինել։ Խաղաղություն լինելու համար պետք է լինեն նախադրյալներ։ Որևէ նախադրյալ խաղաղության չկա։ Կան Ադրբեջանի պահանջներ, որոնք գնալով ավելանում են։ Կան Թուրքիայի պահանջներ՝ էլի օդից վերցված։ Ու կա Հայաստանի իշխանությունների կողմից կազմաքանդվող բանակ, ԶՈՒ, և դա արվում է հետևողական ու նպատակաուղղված ձևով։ Միտումնավոր է։ Այսինքն՝ անընդհատ այդ կադրային փոփոխությունները, բանակը 5 ամիս թողեցին առանց ԳՇ պետի, շուտով կլրանա 9 ամիսը, ինչ Հայաստանը պաշտոնապես չունի հետախուզության պետ։ Պաշտոնակատար է նշանակած, որին ցանկացած պահի նորից կարող են հեռացնել։ Այսինքն, ֆիզիկապես չեն թողում բանակին վերականգնվել ու ուշքի գալ։ Անընդհատ կադրային փոփոխություններ, անընդհատ քաշքշոց, գեներալների ու ընդհանրապես, սպայակազմի քրեական գործեր են հարուցում՝ մեկը մյուսի հետևից։ Ընդ որում, մեծ մասամբ, ինչ-որ շինծու բաներ են, որոնք տարիերով ձգվում ու պարալիզացնում են մարդկանց աշխատանքը։ Ըստ էության՝ բարոյալքում են, ու մարդիկ ինչ-որ պահից դուրս են գալիս զինված ուժերից»,- ասաց նա։

Փորձագետն անդրադարձավ նաև Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող նոր ծրագրերին։ Հայտարարեց՝ դրանք նույնպես անօրինական են։

«Էդ բացերն իբր լրացնում են այդ երկամսյա, եռամսյա հավաքներով, որոնք, ըստ էության, օրենքի խախտում են․ զորավարժանքի անվան տակ մարդկանց տանում են առաջնագիծ պահելու։ Ու անպատրաստ մարդկանց, դա էլ ասենք։ Այդ մարդկանց մեծ մասը վաղուց չի ծառայել։ Լրացուցիչ վերապատրաստումներ չեն անցնում։ Զուտ, սիմվոլիկ, մի քանի օրանոց․․․ մի քանի անգամ կրակում են, անունը դնում են պատրաստություն ու տանում են առաջնագիծ»,- ասաց նա։

Այս ֆոնին՝ Կարեն Վրթանեսյանը հատուկ ուշադրություն է հրավիրում առաջնագծի համար կատարվող դրամահավաքներին ու գույքի տրամադրմանը։

«Թեպետ իշխանությունները մի պահ հայտարարեցին, թե արգելում են նման բաները, իբր ամեն ինչ կա, կահավորվում է և այլն և այլն, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ իշխանամետ, իշխանական շրջանակներին մոտ քարոզիչներն էլի շարունակում են նման օգնություններ հավաքել՝ սնունդից մինչև բահեր։ Այս վիճակի հասցրած ԶՈՒ-երը․․․ սա միտումնավոր է։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել՝ ինչու, օրինակ, փող կա ոստիկաններին ահռելի պարգևավճարներ տալու, ամբողջ Հայաստանում բորդյուրներ փոխելու ու ասֆալտ փռելու, իսկ առաջնային, ամենակարևոր ամրաշինական աշխատանքներն ու զենքի գնումները չեն կարողանում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ