Ներքին 3 տարի առաջ - 19:12 09-11-2022

Գյումրու դեպքի մասով առանձին հրապարակում կլինի․ ՀՀ ՔԿ

Գյումրիում վնասված ձիուն դաժանորեն շահագործելու գործով քրեական վարույթը նախաձեռնվել է 307-ի 1-ին մասով՝ կենդանու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը։

«Դեպքի հետ կապված նյութեր են ստացվել։ Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո առանձին հրապարակում կլինի։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Ինչպես ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր՝ Գյումրիի կոլորիտներից մեկը համարվող ֆայտոնի ձիերից մեկի տերը կենդանուն շահագործել է անգամ նրա մարմնին մեծ վնասվածք ստանալուց հետո։ Սա հարուցել էր տեղի բնակիչների զայրույթը։

Ավելի ուշ, դեպքին արձագանքել էր ոստիկանությունը՝ հայտնելով, որ ձիու նկատմամբ կառապանի դաժան վերաբերմունքի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար