Մամուլ 3 տարի առաջ - 08:23 09-11-2022

ԱԺ բուֆետի ճաշասեղանների համար՝ 5 մլն դրամ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար ծախսել է 5 մլն դրամ գումար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնվել է չորստեղանի ճաշասեղան՝ աթոռներով։ Թվով 25 հատ սեղան է գնվել, միավորի արժեքը կազմել է 200 հազար դրամ։ Ազգային Ժողովի աշխատակազմը պայմանագիր կնքել է անհատ ձեռներեց Մանուկ Գալստյանի հետ։

Բացի այս, 6 մլն 940 հազար դրամ էլ Ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է շինարարական աշխատանքների համար։ Այսինքն՝ մոտ 7 մլն դրամ ծախսվել է ճաշարանի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Նշենք, որ մինչ այս՝ հոկտեմբերին, կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել էր որոշում՝ ԱԺ-ին թույլ տալով արտասահմանյան գործուղումների միջոցներից 31 մլն դրամով մեկ անձից գնում կատարել խորհրդարանի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար:

Այդ որոշման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման եւ վերազինման աշխատանքներ՝ ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային եւ հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով եւ սպասքով: Հավելենք, որ այս պահին շինաշխատանքները դեռ շարունակվում են»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա