Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 09:00 09-11-2022

Նոյեմբերի 9-ը. վերհիշենք և բացառենք

Երկու տարի առաջ այս օրը Երևանը, Բաքուն ու Մոսկվան համատեղ հայտարարություն ընդունեցին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կանգնեցնելու մասին:


Փաստաթուղթն անսպասելի-անհավատալի-անընդունելի վատն էր հայկական կողմի համար. դրանով Ադրբեջանին էր հանձնվում Արցախի 75 տոկոսը և ոչ միայն …

Ադրբեջանին մնում էին և՛ այն տարածքները, որ նվաճել էր 44 օրում, և գրեթե նույնքան տարածք տրվում էր առանց պայքարի: Հայկական զորքերը լքում էին Հադրութի, Քարվաճառի, Շուշիի, Մարտունու շրջանների հայկական հողերի մեծ մասն ու նահանջում:



Զորքին ու բնակչությանը հեռանալու համար հաշված օրեր էին տրված: Սկսվեց տեղահանությունը, խուճապը, մարդկանց ու իրերը տարհանելու անկազմակերպ աշխատանքը՝ շաղախված անվերադարձ կորստի ցավով, հուսահատությամբ, անզոր զայրույթով ու ապատիայով: Իշխանությունն այդ օրերին թաքնվեց անհայտ մկան ծակում, և միայն վախեցած զկռտոցն էր երբեմն մատնում դրա անիմաստ գոյության մասին:



Կամավորներ էին աշխատում օրուգիշեր, իրենց մեքենաներով տարհանում էին մարդկանց, փնտրում էին անհայտ կորածներին գերիների մեջ, զոհվածների մեջ, հիշողությունը-գիտակցությունը կորցրած վիրավորների մեջ: Չէին գտնում-գտնում էին, նոր ցուցակներ էին հրապարակվում, ու հրապարակվում էին հին ցուցակների ճշտումները, ու մարդիկ խելագարության եզրին տարուբերվում էին այս ու այն կողմ: Բայց կային նաև, որ ուղղակի ուրախ էին, թե ավարտվեց անուրախ մի իրականություն, ու փնտրում էին իրենց ծանոթ սրճարանի-ակումբի դուռը. երջանկության ձգտող ապուշներ:

Հետո զայրույթի ալիքը թուլացավ. ու սկսեցին պստալ իշխանավորները՝ սկզբում վախվորած, հետո՝ արդարանալով, իսկ ավելի ուշ՝ մեղադրականներով: Սկսեցին խոստանալ պատերազմի հետաքննություն ու սպառնալ հետաքննությամբ: Ընդունեցին իրենց մեղքն ու հերքեցին, թե մեղավոր են: Ասացին, որ պատրաստ են ժողովրդի պատիժն ընդունել ու բազմապատկեցին թիկնազորների աշխատակիցներին:

Նախկինները փորձեցին վերադառնալ, բայց պարզվեց մարդիկ պատրաստ չեն ներել նրանց ու մոռանալ նրանց արյունռուշտ փողասիրությունը. արնաքամ երկրի մղձավանջային օրերում կրկին հաղթեց խղճուկ դեմագոգը: Ներքին գզվռտոցից օգտվելով՝ իր ծրագիրն առաջ տարավ և շարունակում է տանել թշնամին՝ շերտ առ շերտ զավթելով մեր հայրենիքը, ահուսարսափի մեջ պահելով սահմանային (որ հիմա այնքան շատ են) գյուղերի բնակիչներին, թույլ չտալով դիրքեր ամրացնել, այգի մշակել, արոտ անել, երեխաներին հանգիստ սրտով դպրոց ուղարկել, ապրել…



Ինչ կլիներ, եթե…

Ասում են, եթե չընդունվեր այդ եռակողմ չարաբաստիկ հայտարարությունը, ապա կզոհվեին հազարավոր հայ զինվորներ…

Ասում են՝ Ադրբեջանի ուժերն արդեն սպառված էին, Թուրքիան այլևս չէր կարողանում վճարել սիրիացի վարձկան-ահաբեկիչներին, ու մենք սկսելու էինք հաղթել…

Ասում են՝ Ադրբեջանը պատրաստ էր խնդրել զինադադար…

Ասում են՝ Հայաստանը խնդրում էր զինադադարի միջնորդություն…

Ասում են՝ կընկներ նաև Ստեփանակերտը…

Ասում են՝ Հայաստանը պատրաստ էր հակահարձակման…

Ինչևէ, հիմա արդեն ունենք այս իրականությունը, և պիտի առաջ շարժվենք այս մեկնակետից: Երեկ ողջ օրն Ադրբեջանը ստացել է պաշտոնական շնորհավորական նամակներ, այդ թվում և մեր հին ու նոր ընկերներից՝ Իսրայելից, Իրանից, Վրաստանից… ի՞նչ կա որ, շահեր ունեն: Երբ կկարողանանք ճիշտ ներկայացնել՝ ինչ փոխշահավետ համագործակցության ակնկալիք կարող են ունենալ մեզանից, մե՛զ համար նպաստավոր բառեր կասեն: Երբ կկարողանանք ինքներս մեր տունը պահել ու պաշտպանել, կհարգեն մեզ:

Եվ պիտի ձգտենք դրան՝ ամուր, ինքնաբավ, արդար ու իմաստուն երկիր ունենալուն. իսկ դրա միակ ձևը անձամբ ամուր, ինքնաբավ, ազնիվ ու խելացի լինելն է, պատրաստ պատերազմի՝ հանուն հայրենիքի ու արժանապատվության, որ այլևս երբեք չունենանք «9 նոյեմբերի»:

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար

Ձեզ գուցե հետաքրքրի