Ներքին 4 տարի առաջ - 23:59 04-11-2022

Չկա որևէ իրական հնարավորություն՝ ապագա տեսնելու Հայաստանի և «Թուրանական դաշինքի» միջև հարաբերություններում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Որպեսզի պարզ և հասկանալի դառնա մի կողմից Հայաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բռնապետական ու էրդողանական վարչախմբերը միավորող փաստացի «Թուրանական դաշինքի» միջև հնարավոր հարաբերությունների ապագան, կա մի պարզ բանաձև. արդյո՞ք այդ դաշինքի շահերի առումով ձեռնտու է կենսունակ, զարգացող և հզոր հայկական պետականության մեր երազած տեսլականը։

Կարծում եմ՝ ոչ մի սթափ մտածող հայաստանցի և հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան, որովհետև պատրանքներից դուրս՝ բանականության տիրույթում, գոյություն չունի և ոչ մի փաստարկ նման պատասխանը հիմնավորելու համար։

Ըստ այդմ, կենսունակ, զարգացող և հզոր Հայաստանի տեսլականը որպես անխախտ ելակետ դիտարկելիս, չկա որևէ իրական հնարավորություն ապագա տեսնելու Հայաստանի և «Թուրանական դաշինքի» միջև հարաբերություններում, որովհետև մեր կենսունակությունը, զարգացումն ու հզորացումը հակացուցված է այդ դաշինքի շահերին, իսկ Հայաստանի այդպիսին չլինելը՝ մեր շահերին։

Եթե սա ընդունում ենք որպես հիմնակետ, ապա պետք է մտածել մի կողմից Հայաստանի կենսունակության բարձրացման, մեր զարգացման և հզորացման, իսկ մյուսից՝ այդ ամենը վտանգող «Թուրանական դաշինքի» թուլացման մասին՝ առաջին թիրախ ընտրելով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման չեզոքման հարցը։

Դա չափազանց բարդ և բազմաբաղադրիչ, բայց անիրականանալի խնդիր չէ՝ առավել ևս, որ դրա այլընտրանքը, տրամաբանական փաստարկների հարթության մեջ, ըստ էության, գոյություն չունի»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար