Ներքին 2 տարի առաջ - 22:18 03-11-2023

«Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ այդ հզոր տարածաշրջանային գերտերությունը գոյություն ունի

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ժամանակին Հայաստանի վրա քարոզչական ներազդեցության նպատակով օգտագործում էր ադրբեջանական ֆինասավորմամբ Իրանում «ուր որ է կառուցվելիք» Ռաշտ-Աստարա երկաթգծի, պատկերավոր ասած, ուրվականը։ Բայց իրականությունն այլ է՝ այդ երկաթուղագիծը մինչև օրս դեռ չի կառուցվել։

Հիմա էլ ալիևյան և էրդողանական վարչախմբերի կողմից նման քարոզչական ուրվական դարձնելու փորձ է կատարվում Իրանով իբր անցնելիք «Զանգեզուրյան միջանցքի» հետ՝ առ այն, որ եթե Հայաստանն իրեն «խելոք չպահի» և չհամաձայնի իրականում «Թուրանական միջանցքի» այդ վտանգավոր պատրանքին, ապա դա կիրականացվի Իրանի տարածքով։

Բայց ամենատխուրն այն է, որ չնայած բազմաթիվ մասնագիտական պարզաբանումներին, թշնամական քարոզչական այդ խայծը պարբերաբար կուլ են տալիս հենց մեզանում։ Մինչդեռ բանաձևը շատ պարզ է՝ որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ այդ հզոր տարածաշրջանային գերտերությունը գոյություն ունի, իսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման և Հայաստանից բռնազավթված Նախիջևանի միջև հետխորհրդային շրջանում ցամաքային կապը միշտ էլ եղել է իրանական ճանապարհով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է