Ներքին 3 տարի առաջ - 19:30 04-11-2022

Ով է բանկերի միության խորհրդի նոր նախագահը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի բանկերի միության խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։

Մհեր Անանյանը 2018-2020 թթ․-ի ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ավագ եղբայրն է։ 2020 թ-ի փետրվարից նա զբաղեցնում է «Արարատբանկի» գործադիր տնօրենի պաշտոնը։

Մինչ այդ՝ 2017-ից, աշխատել է Հայաստանի գնումների բողոքարկման խորհրդի անդամ, 2015-17 թթ․-ին գլխավորել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական, ոչ առևտրային կազմակերպությունը։

Նշենք, որ Անանյանների երրորդ եղբայրը՝ Սասուն Անանյանն է, ով 2017-ից մինչև ՀՀ ոստիկանության բժշկական ոստիկանության վարչության պետն է։

Մհեր Անանյանը նաև հայտարարատու անձ է 2017 թ-ից։

Հատկանշական է, որ 2018 թ․-ի տարեկան հայտարարագրում նա հայտարարագրել էր 17 հազար 800 դոլար արժողությամբ մեկ LEXUS ES 350 ավտոմեքենա, արդեն 2019 թ․-ին, երբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական էր, հայատարարագրել էր ևս 7 ավտոմեքենա, որոնցից ամենաբարձր արժեք ունեցող մեքենան արժեր 17 հազար 800 դոլար, ամենացածր արժողությամբ մեքենայի արժեքը 10 դոլար էր։ Մինչև տարեվերջ նա արդեն օտարել էր 7 մեքենաներից 3-ը։

Նշենք, որ Բանկերի միությունը գործում է հասարակական հիմունքերով, միությանն անդամակցում են Հայաստանում գործող բոլոր բանկերը։ Միությունը հիմնել ու առաջին նախագահը եղել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Միության հիմնական խնդիրներ են պաշտպանել և ներկայացնել միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող։ Միությունը նաև պաշտպանում և ներկայացնում է միության անդամների շահերը ՀՀ կենտրոնական բանկում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից