Նոր պատժամիջոցներ՝ «Գազպրոմի» ու բանկերի նկատմամբ. Reuters 
copy image url

Նոր պատժամիջոցներ՝ «Գազպրոմի» ու բանկերի նկատմամբ. Reuters 

Մամուլ Արտաքին 15 ժամ առաջ - 10:09 03-05-2025
Թրամփի վարչակազմը պատրաստում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, գրում է Reuters գործակալությունը։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ պատժամիջոցները կարող են կիրառվել ռուսական «Գազպրոմ» ընկերության և մի շարք այլ էներգետիկ ու բանկային ընկերությունների նկատմամբ։

Այս քայլերը միտված են Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելուն, քանի որ Ռուսաստանը շարունակում է ձգձգել ուկրաինական պատերազմի խաղաղ լուծման գործընթացը։

Միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի, Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք կիրառե՞լ այս նոր սահմանափակումները, թե՞ ոչ։