Արտաքին 3 տարի առաջ - 16:22 04-11-2022

Էրդողանի խոսնակը մեկնաբանել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Քալընը «CNN» հեռուստաընկերության թուրքական ծառայության եթերում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակելու ու հարաբերությունները կասեցնելու հիմնական պատճառը եղել է Արցախի այսպես կոչված օկուպացիան, իսկ հիմա արդեն վերացել է այդ որոշման պատճառը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե այսուհետ նույնպես գործընթացը շարունակվելու է Բաքվի հետ զուգահեռ, Էրդողանի խոսնակը հայտել է, որ այժմ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական գործընթացն ավելի դրական և հուսադրող հունով է տեղի ունենում։ Վերջինս նաև հիշեցրել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները համաձայնության են եկել պետական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու, ինչպես նաև օդային փոխադրումներ իրականացնելու հարցերում։

Քալընն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանն այս հարցում կառուցողական դիրքորոշում ունի։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի` Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծ հանգստություն կբերի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին։

Թուրք պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանը երկուսուկեսից երեք միլիոն բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող երկիր է, որի ամենակարևոր ելքը Թուրքիան է։ Նրա համոզմամբ` հարաբերությունների կարգավորումը լավ կլինի ինչպես Հայաստանի ժողովրդի և Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի, այնպես էլ հայկական սփյուռքի համար։

Իբրահիմ Քալընը նաև հույս է հայտնել,որ առաջիկ օրերին ավելի լավ և դրական քայլեր կձեռնարկվեն։

«Ցավոք, գուցե սա ամենաուշը Ամերիկայի ու Ֆրանսիայի հայկական համայնքները հասկանան, քանի որ գիտեք՝ աշխարհում երկու մեծ հայկական սփյուռք կա, մեկը Ֆրանսիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում: Հույս ունեմ նրանք էլ կհասկանան, որ կարգավորումը շահեկան կլինի նաև առևտրի տեսանկյունից։ Հայաստանն Ադրբեջանի հետ առևտուր կանի, մեզ հետ առևտուր կանի, մարդիկ կգնան-կգան, Հայաստանի ժողովուրդն էլ շունչ կքաշի: Սա ներդրում կլինի ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի