Մամուլ 4 տարի առաջ - 08:07 04-11-2022

Վերահաշվարկի արդյունքում ում ձայներն են ավելացել, ումը՝ պակասել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկն ուշագրավ իրողություններ է բացահայտել։ Որ գլխավոր «հերոսը» եղել է Արփի Դավոյանը, կուսակցությունում որեւէ մեկն այլեւս կասկած չունի, սակայն ասում են, որ նա ունեցել է աջակիցներ։

Վերահաշվարկի արդյունքում 30 ձայնով պակասել են Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ձայները, 40-ով՝ Վիլեն Գաբրիելյանի, 10-ով՝ Արփի Դավոյանի, մոտ 50 ձայնով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի։ Պարզվել է, որ Հայկ Կոնջորյանի օգտին հավելագրում են արել։ Փոխարենը՝ վերահաշվարկի արդյունքում մի քանի ձայնով ավելացել են Վաղարշակ Հակոբյանի, Գեւորգ Պապոյանի եւ մի քանիսի քվեները։ Մեզ ասացին, որ նախապես առաջարկվել է հաշվարկն իրականացնել թեկնածուների վստահված անձանց ներկայությամբ, սակայն կազմակերպչական թիմը՝ Սուրեն Պապիկյան-Արփի Դավոյան զույգի գլխավորությամբ, չի համաձայնել։

Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում ոմանք հակված են նոր ընտրություններ պահանջելու, որովհետեւ կանոնակարգը թույլ չի տալիս ինքնաբացարկ հայտնած անդամների փոխարեն նորերին մեխանիկորեն մտցնել։ Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է հանդիպեր Փաշինյանի հետ, սակայն վերահաշվարկի արդյունքում բացահայտված կեղծիքից Փաշինյանն այնքան է զայրացել, որ չեղարկել է հանդիպումը եւ իր մոտ է կանչել վարչության անդամներին։ Ամենածանրն Արփի Դավոյանի եւ էլի մի քանիսի վիճակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ