Ներքին 3 տարի առաջ - 21:58 03-11-2022

Վիճաբանություն և միջադեպ՝ Գորիսում. կա ձերբակալված անձ

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել:

Տեղեկությունների ստուգման ընթացքում հիվանդանոցից է հաղորդում ստացվել. հրազենային վիրավորումով բուժօգնության էր տեղափոխվել 29-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նոր զանգեր տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Խնձորեսկ գյուղի 25-ամյա բնակիչը որսորդական հրացանից կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել 29-ամյա գորիսցուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:

Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Դեպքի վայրից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի հինգ պարկուճ և արնանման հետքեր:

Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 31-ին 25-ամյա խնձորեսկցու հայրը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՄ» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և դատարկ պահունակ: Նա հայտնել է, որ որդին նշված ինքնաձիգով է մարմնական վնասվածքներ պատճառել 29-ամյա գորիսցուն: Ինքնաձիգը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից