Ներքին 3 տարի առաջ - 18:03 03-11-2022

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն վստահ է, որ առաքելության ժամանակ հավաքագրած արժեքավոր տեղեկատվությունը թույլ կտա վեր հանել օբյեկտիվ իրականությունն առ այն, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կաստալդոն լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք մեծապես մտահոգված են և դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և այն վայրագությունները, որոնք թույլ են տրվել հայ ռազմագերիների նկատմամբ:

«Մենք հուսով ենք, որ մեղավորները կկանչվեն պատասխանատվության: Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել այն աշխատանքները, որոնք սկսվել են մեր հանձնառությունների ներքո: Մենք դատապարտում ենք 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիներին չվերադարձնելու փաստը, ինչպես նաև կողմ ենք քվեարկել այն բանաձևին, որով դատապարտվում էին հայկական մշակութային հաստատությունների հանդեպ ոտնձգությունները»,-ասաց նա:

Կաստալդոն նշեց, որ իրենք եղել են Սյունիքում և տեսել ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքները:
«Քաղաքացիական բնակչությունը չի կարող ապրել այդպիսի սպառնալիքների ներքո»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով շարունակել դիվանագիտական ջանքերը և ապահովել ցանկացած հակամարտության կարգավորում միայն դիվանագիտական ճանապարհով:

Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել է Հայաստան:

Պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը