Ուղիղ եթեր
Ինքը թատրոնի նվիրյալ էր, իր համար կյանքը թատրոնն էր, սերը թատրոնն էր, սիրուհին թատրոնն էր
copy image url

Ինքը թատրոնի նվիրյալ էր, իր համար կյանքը թատրոնն էր, սերը թատրոնն էր, սիրուհին թատրոնն էր

Ներքին 2 տարի առաջ - 19:34 01-11-2022
«Շատ հեշտ էր իր հետ աշխատելը, բացառիկ ստեղծագործող էր, կարող եմ ասել ավելի հաճելի որևէ մեկի հետ չեմ աշխատել, թող որևէ մեկը չնեղանա, բայց Վահեի հետ աշխատելը տոն էր, կանացի դերեր բացելու մեծագույն վարպետություն ուներ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նելի Խերանյանը՝ խոսելով Վահե Շահվերդյանի մասին։

Հիշեցնենք՝ երեկ 77 տարեկանում մահացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ «Դերասանին հարգում , սիրում էր և երբեք չէր խորշում եթե ինչ-որ բան ներկայացման ժամանակ քո ասածով լիներ, եթե ինչ-որ բան ինքը չգտներ ու դու հուշեիր»,- ասաց Խերանյանը։ Դերասանուհին ասաց, որ խնդիրներ եղել են աշխատանքի ընթացքում, բայց արագ հարթվել են։ «Շատ դեմոկրատ հարաբերություններ ուներ բոլորի հետ, չափազանց լավ էինք աշխատել, խնդիրներ ունեցել ենք, բայց դրանք մեր ներքին խնդիրներն են եղել, որոնք լուռ հանգիստ անցկացրել ենք գնացել են»։ «Այս պահին ինքը ինձ նոր գործ էր տվել, հետո պետք է զրուցեինք, ցավոք, անկատար մնաց, նույնիսկ հստակ չգիտեմ կանեինք, թե չէինք անի, բայց արդեն խոսելն իր հետ, որևէ կնոջ կերպար բացելը բացառիկ երջանկություն էր»,-նշեց Խերանյանը։

Խոսելով Շահվերդյանի հետ վերջին հանդիպումից Խերանյանն հիշեց. «Վերջին անգամ իր հետ հանդիպել ենք մեր կոլեգաներից մեկի երեխաների մկրտությանը։ Ինքը իմ կողքին էր նստած, մենք շատ ջերմ գրկախառնվել, զրուցել, նկարվել ենք, մի ամբողջ կյանք ենք ապրել Վահեի հետ»։ «Ինքը բացառիկ ստեղծագործող էր, թատրոնին նվիրյա խենթ էր, անտանելի խենթ էր, իր համար կյանքը թատրոնն էր, սերը թատրոն էր, սիրուհին թատրոնն էր, ամեն ինչը թատրոնն էր»,- նշեց դերասանուհին։

Դերասան Արմեն Մարությանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Ինքը մեծատառով մարդ էր, բարձր որոկի տեր, ինտելիգենտ, զարգացած, իր գործի մեծագույն վարպետ։ Ինքը այն ռեժիսորն էր, որի մեռնելուց հետք կդնեն և կտեսնեն, թե ինչ հզոր բաներ է բեմադրել ինքը։ «Պատվի համար»-ն էին ուզում վերականգնել, շփվեցինք իրար հետ, ասեց հա քո «խաթեր» կանեմ Արմեն ջան կգամ դա կանեմ, ես Էլիզբարով եմ խաղում»։

Դերասանը նշեց, որ Շահվերդյանի մոտ իր խաղացանկը շատ մեծ է եղել մոտ 130 դեր է խաղացել։ Դերասանը նշեց, որ Շահվերդյանին ճանաչել է դեռ ուսանողական տարիներից. «Ես ինչ ընդունվել եմ ինստիտուտ ինքը մեզնից մի երեք-չորս տարի բարձր կուրսում էր սովորում, այն ժամանակ էլ երևում էր, թե ինքը ինչպիսի տղա էր, ինքը ինստիտուտը ավարտելուց հետո Սունդուկյան թատրոնում դիպլոմային արեց՝ «Ամուսիններ» ներկայացումը Աճեմյանի ղեկավարությամբ։ Աճեմյանը շատ բարձր էր գնահատում Վահեին և Վահեին նշանակեցին գլխավոր ռեժիսոր Կիրովականի Աբելյանի թատրոնում։ Թատրոնը, ինչպես ասում են իզրուին ավերակների միջից այն կարողացավ բարձրացնել, սարքել մայրաքաղաքային մակարդակի թատրոն, հիանալի ներկայացումներ, շշմելու դերասաններ, աճեցին, ծնվեցին այնտեղ։ Հետո Սունդուկյան թատրոն բերեցին Վահեին այստեղ էլ կարողացավ ահավոր վիճակից բարձրացնել թատրոնը։ Էլի ահավոր վիճակում էր թատրոնը 90-ականներին քայքայվել էր, համարյա լուծարել էին։ Վահեն եկավ, նորից բարձրացրեց, ոտքի կանգնացրեց թատրոնը։ Շանթի «Հին Աստվածները» բեմադրեց ես այդտեղ վանահայր էի խաղում, և ֆուռոռ արեց»։

Ալավերդու թատրոնի դերասան Գագիկ Բաբլումյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ես իրեն ճանաչում եմ շատ վաղուց, Վանաձորի «Աբելյանի» թատրոնից, բայց անմիջական բավականին երկար առնչություն եմ ունեցել իր հետ»։

Բաբլումյանն ասաց, որ Շահվերդյանը Թատերական Լոռի փառատոնի նախագահն է եղել։ «Իր մասնակցությունը ժյուրիի կազմում էր, որից հետո որոշվեց, որ ինքը կնախագահի այդ փառատոնը, որպես լեգենդար ռեժիսոր։ Իր մասնակցությունը շատ հաճելի էր, ինքը ամեն փառատոնին ավանդական ղողանջի կանչն էր հնչեցնում, այսինքն զանգակը ձեռքին կանչում էր, ինքը փառատոնի բացումն ու փակումն էր անում։ Դա շատ խորհրդանշական էր, մի ժամանակ դա Երվանդ Ղազանչյանն էր անում»։

Վահե Սուրենիչը ունիկալ երևույթ էր և ոչ միայն թատերական արվեստում։ Նա բավականին լուրջ արվեստագետ էր, լավ դասախոս, մի շարք սերունդների կրթաց մարդ»։ Բաբլումյանի խոսքով Շահվերդյանը ունիկալ մարդ էր, որի կորստով մեծ կորուստ կրեց նաև թատրոնը։ «Նա ունիկալ երևույթ էր իր տեսակով, որը մեր օրերում բացառիկ է, ես նրան մեր ժամանակների Փարաջանով էի ասում։ Վանաձորի թատրոնը իր մեծ կորուստը կրեց, քանի որ իրենց թատրոնը միշտ ծաղկել է Վահե Սուրենիչի թեթև ձեռքով»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild