Ներքին 4 տարի առաջ - 21:37 31-10-2022

Ինչ անհավասարության մասին է խոսքը․ այսինքն՝ արգելվե՞լ է մեր կանանց մասնակցել վարչության ընտրություններին. Աղազարյան

Հոկտեմբերի 29-ին Մարզահամերգային համալիրում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՔՊ-ն ընտրեց վարչության նոր կազմ։ ՔՊ-ական 15 անդամներ դարձան կուսակցության վարչության անդամներ։ Այդ 15 անդամներից միայն մեկ է կին։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը, պատասխանելով մեր դիտարկմանը, որ տեղի ունեցած ընտրության արդյունքում կուսակցության վարչությունում անհավասարություն է ստեղծվել կանանց և տղամարդկանց միջև, ասաց. «Ինչ անհավասարության մասին է խոսքը․ այսինքն՝ արգելվե՞լ է մեր կանանց մասնակցել վարչության ընտրություններին․ չենք արգելել, օրենքը այդպիսի պահանջ ունի՞, ինչպես ասենք ԱԺ-ի համար, օրենքը այդպիսի պահանջ չունի, մենք ինքներս կարևորում ենք կանանց դերը, եթե չկարևորենք, բարձրաստիճան կին պաշտոնյաներ չէինք ունենա, գիտեք քանիսն են դրանք։ Հիմա այստեղ կուսակցական խնդիրներում ընտրողները գալիս են և ընտրում են, եթե չկա լիմիտավորված հասկացողություն, հետևաբար ազատ են իրենց ընտրության մեջ, և այսպիսի արդյունքներ են գրանցվում»,- ասաց Աղազարյանը։

Աղազարյանն ընդգծեց, որ սա չպետք է դիտարկել որպես կանանց նկատմամբ ինչ-որ խնդիր կամ անհավասարության դրսևորում։

Ըստ Աղազարյանի՝ եթե օրենքով այդ հարցի կարգավորումը չի տրվում, ստեղծվում է նման իրավիճակ։

«Դա օրենքով պետք է կարգավորվի, իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր համար ներքին որոշում կայացնել, որ, ասենք, երեքից մեկը պետք է կին լինի, ենթադրենք, օրենքը չի արգելում, բայց եթե օրենքը պարտադրեր, այն ժամանակ մենք պարտավոր կլինեինք հետևել այդ նորմին, բայց քանի օրենքը չի պարտադրում, հիմա այս ժամանակահատվածում մեզ մոտ այդպես է»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք Աղազարյանից, թե ինչն է պատճառը, որ ինքը չի ընտրվել կուսակցության վարչության անդամ, Աղազարյանն ասաց. «Պատճառը մեկն է․ ուրեմն դու չես արդարացնում քո կուսակից ընկերների սպասելիքները»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է