Ներքին 4 տարի առաջ - 20:12 07-10-2022

ՔՊ վարչության ընտրությունների օրը կարող է որոշվել առաջիկա համաժողովի ընթացքում․ Հովիկ Աղազարյան

Դեռևս սեպտեմբերի 18-ին նախատեսված ու անհայտ ժամանակով հետաձգված ՔՊ վարչության անդամների ընտրության օրն առայժմ հայտնի չէ։ Այս մասին Oragir.news-ին հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ես վարչության անդամ չեմ։ Կարծում եմ, որ առաջիկայում նախատեսվող համաժողովի ընթացքում վարչությունը քննարկում կանցկացնի՝ որոշելու համար ընտրությունների անցկացման օրը»,- ասաց նա։

Ի դեպ, Oragir.news-ն այս հարցով ավելի վաղ փորձում էր կապ հաստատել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք այլ անդամների հետ։ Նրանցից մի մասի հետ կապ հաստատել չհաջողվեց, մի քանիսն էլ հրաժարվեցին մեկնաբանել որևէ հարցադրում։

Այդուհանդերձ, Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 18-ին նախատեսվող ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր դեռևս օգոստոսի երկրորդ կեսերից։ Իր խոսքով՝ այն իրականացվել էր նաև օնլայն տիրույթում ու գրեթե ավարտվել էր։

«Երկու օր էր մնացել, կարծեմ։ Հետևաբար, քարոզարշավի պահով, խնդիր չի լինի։ Այդուհանդերձ, վարչությունը կարող է որոշել մի քանի օր հատկացնել քարոզարշավի համար՝ հավասար հնարավորություններ ապահովելու թեկնածուների միջև։ Բայց, ցանկացած դեպքում, դա վարչությունը պետք է որոշի»,- ասաց Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ