Արտաքին 4 տարի առաջ - 13:17 28-10-2022

Վրաստանը և Հունգարիան ռազմավարական գործընկերության հուշագիր են ստորագրել

Վրաստանի և Հունգարիայի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Վիկտոր Օրբանն նախօրեին երկրների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, ստորագրման արարողությանը նախորդել են կողմերի բանակցությունները։

Հաղորդվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները եղել են Վրաստանին Եվրոպական միության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելը, երկրի տարածքային ամբողջականությունը և երկու երկրների միջև բազմակողմ տնտեսական համագործակցությունը։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկրի իշխանությունները Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար պատրաստ են կատարել իրենց պարտավորությունները։

Հանդիպման ընթացքում արձանագրվել է Հունգարիայի հաստատակամ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչի համար Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել հունգարացի գործընկերոջը։ Կողմերը կարևորել են նաև Հունգարիայի նշանակալի ներդրումը ԵՄ դիտորդական առաքելության մեջ։

Նշվել է, որ այս տարի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։ Կողմերն անդրադարձել են նաև այս ուղղությամբ նոր նախագծերի և ապագա ծրագրերի իրականացմանը, որոնք էլ ավելի կխորացնեն երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները։

Բացի այդ Վրաստանի և Հունգարիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ