Սպորտ 3 տարի առաջ - 18:33 27-10-2022

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի ֆուտբոլային հետաքրքությունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ է ընտրվել ծագումով հնդիկ, ՄԲ գանձապետարանի նախկին ղեկավար Ռիշի Սունակը։

«Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ։ Իմ սիրելի ակումբը «Սաութհեմփթոնն» է։ Փոքր տարիքում ես երազանք ունեի՝ մի օր գլխավորել այդ թիմը»,- հարցազրույցներից մեկում ասել է Սունակը։

Սունակը հայտնել է նաև, որ իր սիրելի խաղացողը ոչ վաղ անցյալի ֆուտբոլիստ Մեթ լի Տիսյեն է։ 18 տարեկանում Ռիշին նվեր է ստացել հենց Տիսյեի և «Սաութհեմփթոնի» մյուս ֆուտբոլիստների ստորագրությամբ այցեքարտ։

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետները նույնպես հակում ունեցել են ֆուտբոլին։ Ընդամենը 44 օր Բրիտանիայի գործադիր մարմինը ղեկավարած Լիզ Թրասը «Նորվիչ» ֆուտբոլային ակումբի երկրպագու էր, իսկ նրանից առաջ պաշտոնավարած Բորիս Ջոնսոնը հայտնել էր, որ երկրպագում է լոնդոնյան բոլոր ֆուտբոլային ակումբներին։


Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին