Մամուլ 3 տարի առաջ - 08:39 27-10-2022

Ծովագյուղի հարցը լուծվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ծովագյուղ գյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծովագյուղ համայնքի վարչական ներկայացուցիչ նշանակվել է Սեդա Մինասյանը, որը նախկինում աշխատել է գյուղապետարանի աշխատակազմում: Տեղեկացնենք, որ մինչ այս Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը պարալիզացված էր. Ծովագյուղը վարչական ներկայացուցիչ չուներ:

Նախկին համայնքապետ Վահրամ Գեւորգյանը չէր ցանկանում նշանակվել որպես վարչական ներկայացուցիչ, նա եւ իր համագյուղացիները պահանջում էին Ծովագյուղին չխոշորացնել: Նշենք, որ անորոշ կարգավիճակում էր ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Սեմյոնովկայի վարչական ներկայացուցիչ նշանակվել է նախկին գյուղապետ Դավիթ Մնացականյանը:

Հիշեցնենք՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սեւանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ էին համայնքների միացմանը, խոշորացմանը: Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները ցանկանում էին միավորվել իրար, այլ ոչ թե Սեւան համայնքին, բայց, արի ու տես, կառավարությունն այս հարցում հաղթեց ծովագյուղցիներին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո