Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:21 27-10-2022

Իշխանությունների «սև» ցուցակը. էլ ո՞ւմ մուտքը Հայաստան «անցանկալի» կհամարվի․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է․

«Իշխանությունները նախ «սլիվ» կազմակերպեցին, հետո պաշտոնապես հաստատեցին, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։ Սրան հետևեց հաջորդ «սլիվը»՝ Մարգարիտա Սիմոնյանի մասով: Զատուլինի դեպքում պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանի նրա հայտարարությունները «վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»: Իրականում պատճառը շատ ավելի տրիվիալ է. Զատուլինը տրորել է Հայաստանի գործող իշխանությունների ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի «ոտքը»:

Այսինքն, ինչպես փորձագետներն են մեզ հետ զրույցում նշում, այս իշխանությունները պետական ինստիտուտները չարաշահում են իրենց սեփական քաղաքական օգուտների, սեփական քաղաքական գիծն իրականացնելու և այդ նույն սեփական քաղաքականությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու համար: «Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, իշխանությունները բավականին «սոլիդ» ցուցակ ունեն, որտեղ ընդգրկված են Հայաստանի գործող իշխանություններին քննադատության ենթարկող՝ ռուսաստանցի քաղաքական գործիչներ ու լրագրողներ՝ հիմնականում հայամետ դիրքորոշմամբ, որոնց մուտքը Հայաստան անցանկալի է ճանաչվելու:

Իշխանությունները նրանց անունները հրապարակ են նետելու քիչ-քիչ, նախ՝ «սլիվներով», ինչպես Կոնստանտին Զատուլինի ու Մարգարիտա Սիմոնյանի դեպքում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան