Ներքին 4 տարի առաջ - 19:50 26-10-2022

Հայաստան՞, թե՞ էրմենիստան․ սա է խնդիրը․ Էդուարդ Շարմազանով

Հայաստան՞, թե՞ էրմենիստան․ սա է խնդիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը,որն ունի ,անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։

Պատմությունը կրկնվում է։

Ինչպես եւ 100 տարի առաջ,այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել։

100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։

Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։

Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը,օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։

Նույնը կրկնվում է այսօր։

Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։

Իսկ վերջին երկու ամսվա ընթացքում իրականացրեց բացահայտ հակառուսական քարոզչություն։

Դրանից օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները.առաջինը օկուպացրեց Արցախի 75 տոկոսն ու ՀՀ տարածքի 127 քառ.կմ տարածք եւ ուղիղ սպառնալիք է արդեն ՀՀ-ի համար,իսկ երկրորդը՝ մտավ մեր տարածաշրջան ու ստիպում է կապիտուլյանտներից «խաղաղության հաշտություն» կնքել իր բոլոր աղետալի հետեւանքներով։

Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։

Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում,կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։

Պատրանք է, թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։

Կարծում եմ, ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։

Ես ընտրում եմ առանց թուրքերի տակ «կզելու»,Արցախն Ադրբեջանին չհանձնելու եւ ՌԴ-ի հետ արժանապատիվ ու փոխվստահելի դաշնակցությունը զարգացնելու ուղին,իսկ դո՞ւք»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի