Ներքին 3 տարի առաջ - 19:39 26-10-2022

Կայացել է «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը

Այսօր տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ասիական զարգացման բանկի և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ իրականացված «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը և այլք։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է հետազոտական նախագծի իրականացման կարևորությանն ու արդիականությանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում արհեստական բանականության գործիքների կիրառման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարը նոր գործիքակազմի օգտագործումը համարել է հնարավորություն՝ էլ ավելի թիրախային և արդյունավետ դարձնել նախարարության կողմից իրականացվող և նախատեսվող ծրագրերը։

«Կարծում եմ՝ հետազոտությունը կօգնի էլ ավելի մեծացնել և ներգրավվել արհեստական բանականության գործիքները սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակման գործում։ Այն նաև թույլ կտա կարիքների գնահատման ավելի արդյունավետ և թիրախային որոշումներ կայացնել, ունենալ տվյալներ, որոնք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչպիսի խնդիրներ ու մարտահրավերներ ունենք և դրանց կարգավորման ինչ հնարավորություններ կան»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի գործունեությանը՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ 2013 թվականից Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված աղքատության վերացմանն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և այլն։ Վերջինիս խոսքով՝ Ասիական զարգացման բանկի համար սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը բավականին նոր է, և իրենք մեծ պատրաստակամությամբ հանձն են առել աջակցել ծրագրի իրականացմանը․

«Շատ ոգևորիչ էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համագործակցության նման առաջարկ ստանալը։ Կարծում եմ՝ նոր գործիքների կիրառմամբ մենք կկարողանաք առավել երկարաժամկետ և հիմնարար լուծումներ գտնել խոցելի խմբերին աջակցելու համար»։

Միջոցառմանը տեսաուղերձով հանդես է եկել նաև Ասիական զարգացման բանկի Սոցիալական զարգացման թեմատիկ խմբի ղեկավար Վենդի Ուոքերը։ Ընդգծելով թվային նորարարությունների կիրառման կարևորությունը սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդման և դիմակայունության զարգացման գործում, վերջինս նշել է, որ այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը առաջամարտիկներից մեկն է․

«Շատ ուրախ ենք, որ մեր տեխնիկական աջակցության միջոցով, կարողացանք աջակցել Հայաստանում արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող այս նախագծին։ Լիահույս ենք, որ այն փոխելու է համակարգերի հնարավորությունները և դառնալու է սոցիալական պաշտպանության ոլորտում թվային նորարարության օգտագործման կարևոր դեպքերից մեկը»։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի խոսքով՝ պետության կողմից ավելացող թվային ծառայությունների հիմքում կարևոր է ունենալ տվյալահեն որոշումների կայացման նորարարական մեխանիզմներ, և այս հետազոտական նախագիծը հենց այդ խնդիրների լուծման համար է, որի նպատակը նաև հետագայում կանխատեսող իրավիճակային լուծումներ են, որոնք հնարավորություն կտան ավելի ճշգրիտ որոշումների կայացմանը:

«Պետության կողմից ավելացող թվային ծառայությունների հիմքում կարևոր է ունենալ տվյալահեն որոշումների կայացման նորարարական մեխանիզմներ, այս հետազոտական նախագիծը հենց այդ խնդիրների լուծման համար է, որի նպատակը նաև կանխատեսող իրավիճակային լուծումներն են, որոնք կնպաստեն ավելի ճշգրիտ որոծումների կայացմանը»,- նշել է Ա․ Պարզյանը։

Նախագծի շրջանակում փորձարկվել է արհեստական բանականության, մեքենայական ուսուցման կիրառելիությունը կարիքի գնահատման մեխանիզմների վրա, վերլուծվել են զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը, իրականացվել են վերլուծական մոդելավորումներ տվյալահեն քաղաքականությունների մշակման համար, ստեղծվել են խոցելի խմբերի նոր կլաստերներ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի