Ներքին 3 տարի առաջ - 15:05 26-10-2022

Արբանյակի կառավարման կենտրոնի բացման մասին որևէ տեղեկություն չունենք, որ կարողանանք խոսել. Արեգ Միքայելյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց, որ մինչև այս տարվա վերջ Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Պողոսյանի այդ հայտարարության մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ որևից տեղեկություն չունի այդ մասին։

«Մենք ընդհանրապես որևէ տեղեկություն չունենք, որ կարողանանք խոսել այդ մասին, այդպիսի հայտարարություններ են արվում, արբանյակի բացթողումը, հիմա դա, բայց որևէ ստույգ տեղեկություն մենք չունենք, որ կարողանանք այդ մասին խոսել»,- ասաց Միքայելյանը։

Դիտարկմանը, որ տարեվերջին երկու ամիս ժամանակ է մնացել, բայց դեռ որևիցե աշխատանք չի կատարվել արբանյակի կառավարման կենտրոնի բացման համար, Միքայելյանն ասաց. «Չգիտեմ այն ժամանակ հայտարարեցին մինչև մյուս տարվա վերջը, հիմա էլ այսպես, ես չեմ կարող որևէ բան մեկնաբանել իսկապես ոչ մի մասնագիտական տեղեկություն չունեմ»։

Հարցին, թե իսկ ովքեր են ներգրավված այդ արբանյակի կառավարման կենտրոնի բացման աշխատանքներում, որ տեղեկություններ չեն հրապարակվում՝ Միքայելյանն ասաց. «Ես տեղյակ էլ չեմ մեզ մոտ ովքեր են տիեզերքի հարցերով մասնագետները, որովհետև անհասկանալի է ընդհանրապես այդ ոլորտը, սովորաբար պետք է մասնագետներ հրավիրեն Հայաստան, իմ մոտեցմամբ այդպես պետք է լիներ, դրսից մասնագետներ պետք է լինեին, ինչ-որ խումբ պետք է ստեղծվեր։

Մի հանձնաժողով կար, որի մեջ ես էլ եմ մասնակցում, բայց այնտեղ ուղղակի քննարկումներ են լինում, ոչ մի ուրիշ կոնկրետ աշխատանք չի արվում և ընդհանուր ոչ մի գումար չի հատկացված, որ որևէ գործ արվի։ Հանձնաժողովը այդպես կամավոր հիմունքներով հավաքվել է, քննարկել է որոշ հարցեր, այդ թվում և կարելի է ասել արբանյակի մասին ոչ մի տեղեկություն չի հնչել, այնպես որ մենք ոչ մի բանից մենք տեղյակ չենք»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա