Ներքին 4 տարի առաջ - 12:55 26-10-2022

Խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ կնքվի. ԱԺ նախագահ

Որևիցե փաստաթուղթ, որը դրված է սեղանին՝ չկա։ Կան տարբեր պատկերացումներ, առաջարկներ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն։

«Ես էլ եմ ցանկանում, որ հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիրը։ Ըստ իս՝ խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ կնքվի»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, թե ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։

Հարցին, թե Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա՞ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Սիմոնյանը պատասխանեց.

«Ենթադրում եմ, որ հանդիպումը կկայանա»։

Պատասխանելով հարցին, թե առարկայական արդյունքներ ակնկալու՞մ է Ալիև-Փաշինյան հանդիպումից՝ Սիմոնյանն ասաց.
«Ակնկալում եմ, որ բոլոր մեր այն գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում, և մեր հիմնկան դաշնակիցն արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծը կանգնել է, Հայաստանն այլևս հետ քայլ անելու որևիցե հնարավորություն չունի»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ