Մամուլ 3 տարի առաջ - 08:13 26-10-2022

Ընդդիմության վերադարձը ԱԺ նախագահի դեմքին անթաքույց ուրախություն էր դրոշմել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեւական դադարից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին ԱԺ նիստերի դահլիճ էր վերադարձել։ ԱԺ կանոնակարգ-օրենքն ամեն երեքշաբթի սահմանում է հայտարարությունների ժամ, պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երեք րոպեանոց հայտարարություններով են հանդես գալիս։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները դահլիճ էին վերադարձել Արցախի փոքրիկ դրոշներով, որոնք տեղադրեցին իրենց սեղաններին։ Ելույթ ունեցան մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ։ Գեղամ Մանուկյանը ելույթի սկզբում ասաց, որ «պահի լրջությունն է ստիպել»՝ խորհրդարանի ամբիոնից հանդես գալ հայտարարությամբ։ Ապա խոսեց «գաղտնազերծված» փաստաթղթի մասին, որը սպրդել էր մամուլում երկու շաբաթ առաջ, ու արձանագրեց, որ «հայրենիքի փրկության ժամն է»։

Նկատենք, որ ընդդիմության՝ խորհրդարան վերադարձի փաստն անթաքույց ուրախություն էր դրոշմել ԱԺ նախագահի դեմքին, ակնհայտ էր, որ իշխանության համար խորհրդարանական աշխատանքը կորցրել է «իմաստը»՝ առանց ընդդիմության, առանց վերջիններիս հաշվին ինքնահաստատվելու։ Ուշագրավ է, որ մի քանի իշխանական պատգամավորներ գրանցվել էին հայտարարությունների համար, սակայն, հավանաբար «վերևներից» զանգ ստանալուց հետո, հրաժարվեցին իրենց հայտարարություններից:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ԱԺ նիստերը բոյկոտելու մասին հայտարարել է ամիսներ առաջ՝ ընդգծելով, որ խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են